Արմինֆո. ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառած առաջին ատյանի դատարանի որոշումը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են դատարանում:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Ավելի վաղ Կարապետյանի պաշտպանական թիմը հետ էր կանչել Կարապետյանին կալանավորելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ իր բողոքը, հայտարարելով, որ դատավոր Արմեն Դանիելյանը, որը պետք է քններ գործը, օբյեկտիվ դատավորի որակներ չունի: Չնայած դրան՝ Վերաքննիչ դատարանն ընդունել էրավելի վաղ ներկայացված բողոքը և մերժել միջնորդությունը:
Հիշեցնենք, որ բարերար եւ "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երեւանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ այն բանից հետո, երբ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն էր հայտնել: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին եղել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Սամվել Կարապետյանին: Նա պահվում է "Երևան - Կենտրոն" ՔԿՀ-ում (ԱԱԾ շենքում)։ Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։
Հուլիսի 1-ին Սամվել Կարապետյանի պաշշտպանության խորհուրդը հաղորդել էր, որ հուլիսի 4-ին ՝ ժամը 18:00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի (Մալիբու) Seasons այգում կմեկնարկի քայլերթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալման վայր: