Արմինֆո. Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի Առնուվիլ քաղաքն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) անարդար արտաքսումն Ադրբեջանից: Այդ մասին հաղորդում է libertas-ը։
Բանաձևում նաև կոչ է հնչում Ֆրանսիային, Եվրոպայի խորհրդին, ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում բանտարկյալների հետ անմիջական կապ հաստատելու և այդ պետությունում հայ պատանդներին ու բազմաթիվ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: