


Նոյեմբերին Հայաստանում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, իսկ տեղումները` նորմայից բարձր: Այդ մասին հաղորդել է Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի վարիչի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հոկտեմբերի 31-ին կայացած մամուլի ասուլիսում:
Երևանում ամսվա առաջին օրերին ցերեկը կանխատեսվում է մինչև +12-14 աստիճան: Բացի այդ, նոյեմբերի 2-5-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին և 3-ին ցերեկն օդի ջերմաստիճանը կկազմի մինչև +9 աստիճան, 4-ին և 5-ին` մինչև +12 աստիճան: Իսկ նոյեմբերի երկրորդ և երրորդ տասնօրյակներում գիշերներն օդի ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -7 աստիճան:
Համանման իրավիճակ է սպասվում նաև հանրապետության մարզերում: Օրինակ, նոյեմբերի կեսից մինչև ամսվա վերջը Լոռիում գիշերը ջերմաստիճանը կարող նվազել մինչև -18, իսկ Տավուշում` մինչև -7 աստիճան:


