Արմինֆո. Հուլիսի 3-ին դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ներքին գործերի դաշնային նախարարության միգրացիայի և միջազգային հարցերի գլխավոր տնօրեն Պետեր Վեբինգերի հետ։
Ինչպես հաղորդում է Ավստրիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով Հայաստանի և Ավստրիայի միջև միգրացիայի ոլորտում առկա համագործակցությունը, վերահաստատել են այն հետագայում խորացնելու հանձնառությունը։
Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել ավստրիական կողմին՝ միգրացիայի ոլորտում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության համար։
Կողմերը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի, ռեադմիսիոն հարցերի վերաբերյալ առկա գործընթացները, ինչպես նաև միգրացիայի ոլորտում երկկողմ համագործակցությունն առավել ամրապնդելու նոր հնարավորությունները։