Արմինֆո. Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Գերատեսչությունը նաև հրապարակել է Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Վան Յիի հանդիպման լուսանկարները, որը կայացել է Հայաստանի արտգործնախարարի հունիսի 25-27-ը ՉԺՀ կատարած այցի շրջանակում:
Նշենք, որ ավելի վաղ հայկական կողմն այդ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ուներ։