Արմինֆո. Մենք մեր առջև խնդիր ենք դնում ստեղծել ինքնակարգավորող մարմին, որը զտելու է այն ամենը, ինչ տեղի է ունենում մեդիատարածքում։ Այդ մասին հուլիսի 3-ին ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հաղորդել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա հստակեցրել է, որ տվյալ ինքնակարգավորող մարմինը կձեւավորվի ոլորտի ներկայացուցիչներից՝ առանց իշխանության մարմինների ներգրավման:
Նախարարի խոսքով՝ օրենքի քննարկումների մեկ փուլ արդեն տեղի է ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ "Կարծում եմ, որ հրավեր ուղարկվել էր Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին, իսկ եթե՝ ոչ, եւ դուք ցանկություն ունեք, մենք կարող ենք առանձին քննարկումներ անցկացնել", - հավելել է արդարադատության նախարարը: