


Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, օրինագծով առաջարկվում է նորմատիվ իրավական ակտով նախատեսել լիազորող նորմ՝ Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանելու վերաբերյալ:



