Արմինֆո. Ադրբեջանում անազատության մեջ գտնվող գործարար Ռուբեն Վարդանյանը ոչ մեկին պետք չէ, Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր այդ հարցով։ Նման կարծիք է հայտնել ռուսական ծագումով կիպրոսցի ֆինանսիստ, ներդրումների գծով մասնագետ Անդրեյ Մովչանը՝ Եկատերինա Գորդեևայի հետ հարցազրույցում, խոսելով այն մասին, թե ինչու Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանի ազատ արձակումը ոչ ոքի ձեռնտու չէ։
Հարցին, թե ինչու Ռուսաստանը չի պայքարում Վարդանյանի համար, Մովչանը, մասնավորապես, պատասխանել է. "Կարելի է ես ցինիկաբար ասեմ։ Ռուբեն Վարդանյանը ոչ մեկին պետք չէ։ Ռուբեն Վարդանյանը պետության գործակալ չէր։ Նա յոոուրային չէ, նա օտար է"։
Ֆինանսիստը հիշեցրել է, որ Վրադանյանը միշտ խոսել է ազատ շուկաների մասին, նրան օգտագործել են, երբ նա պետությանն է պետք եղել: Մովչանը կարծում է, որ Վարդանյանը միշտ վատ քաղաքական գործիչ է եղել ։ Նրա խոսքով ՝ քաղաքականություն վարելու մասի Վարդանյանի գաղափարները միշտ էլ հրեշավոր են եղել։ "Նա կարծում էր, որ քաղաքականությունը կարելի է վարել մաքուր ձեռքերով, գեղեցիկ և բոլորի հետ բարեկամություն անելով։ Նա, թող չնեղանան մեր հայ բաարեկամները, պետության օրոք հրեա էր. խելացի, արագ, երբ պետք է գործ անել։ Իսկ ի՞նչ է պատահում հրեայի հետ, երբ նա դադարում է հարկավոր եղած գործն անել։ Նրան դեն են նետում", - նշել է փորձագետը։
Նրա ասելով՝ այդպես պատահեց Վարդանյանի "Տռոյկա Դիալոգի" հետ. նա արեց բոլոր անհրաժեշտ գործերը, վաճառվեց պետությանը, և բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում էին այդ ընկերությունում, այսպես թե այնպես, դուրս շպրտեցին: Նա ևս մեկ անգամ նշել է, որ Վարդանյանի մասին չէր խոսի՝ որպես այդ համակարգում խաղացողի։ Մովչանը վստահ է, որ Վարդանյանը համակարգի համար ընդամենը ռեսուրս էր։
Անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե՝ ստացվում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը նրա համար չեն պայքարի, ֆինանսիստը նշել է, որ ինքը կասկածներ ունի, որ Հայաստանն, առաջինը, նրա համար չի պայքարի:
"Քանի որ Հայաստանի ղեկավարության համար, ինչպիսին էլ որ այն լինի, նա, այսպես թե այնպես, մրցակից է իշխանության համար պայքարում։ Նա, այնուամենայնիվ, խարիզմատիկ գործիչ է։ Ռուբենին առնչվող իրավիճակը միանգամայն ողբերգական է։ Դա շատ սարսափելի է: Սա մարդու այն հազվագյուտ տեսակն է, որը, հաստատ, արժանի չէ հայտնվել նման իրավիճակում: Իսկ, ելնելով նրա ներուժից, նրա ուղեղից, ինչ-որ բան անելու հնարավորություններից՝ աշխարհը կորցնում է նաև շատ օգտակար բաներ անելու հնարավորությունը", - հավելել է Մովչանը։ Այդ առնչությամբ նա հիշեցրել է, որ վերջին շրջանում Վարդանյանն անցել էր աշխարհին բարիք բերելու փորձերին, ինչպես որ ինքը դա հասկանում էր։
"Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչ անել այս իրավիճակում, քանի որ այս աշխարհում չկա ոորեւէ մմեկը, ում հետաքրքիր է, որ Ռուբենը բանտից դուրս գա։ Եվրոպայի համար նա հետաքրքիր չէ՝ լանդրոմատի մասին հրեշավոր, սկանդալային հետաքննությունից հետո, քանի որ, նա է գողացել, թե նրանից են գողացել։ Ադրբեջանի համար նա թշնամի է, Հայաստանի համար ՝ մրցակից, Ռուսաստանի համար՝ աշխատած ռեսուրս, որը երբեք չի մտել կոհորտայի մեջ և, ընդհանրապես, իրեն շատ բան է թույլ տվել։ Չկա մեկը, ով հիմա զբաղվեր այդ հարցով", - ամփոփել է Մովչանը։