Արմինֆո. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության» մասին։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը», - գրել է Հայկ Կոնջորյանը: