Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025 16:06
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին

Արմինֆո.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է ՄԻՊ  գրասենյակը, հայտարարությունում ասվում է.

 

«Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։

 

Ավելին, քանի որ այժմ իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին, բոլոր իրավասու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ գործընթացներն անհրաժեշտ է իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի նույնիսկ նվազագույն հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։ Հանրային հաղորդակցությունը նշված հարցերով անհրաժեշտ է իրականացնել՝ անհրաժեշտ զգայունություն պահպանելով։

 

Ավելին, բոլոր հանրային քննարկումներն անհրաժեշտ է իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի հստակ մատնանշմամբ։ Միջազգային իրավական մոտեցումների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի ամփոփմամբ՝ հարկ է ընդգծել հետևյալ առանցքային հիմնադրույթները՝ կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակության բազմակարծության անքակտելի մասն է։ Թեև կարող է հարկ լինել, որ պետությունը ժողովրդավարական հասարակության մեջ գոյակցող տարբեր կրոնների և կրոնական խմբերի շահերը մեկտեղելու քայլեր ձեռնարկի, սակայն կանոնակարգման իր իրավասությունները կիրառելիս և զանազան կրոնների ու համոզմունքների հետ իր հարաբերություններում պետությունը պարտավոր է մնալ չեզոք և անկողմնակալ (Մահմեդական համայնքի Գերագույն սուրբ խորհուրդն ընդդեմ Բուլղարիայի [Supreme Holy Council of the Muslim Community v. Bulgaria])։

 

Հավատացյալների՝ կրոնի ազատության իրավունքը, որը նախատեսում է նաև այլ անձանց հետ համատեղ սեփական դավանանքն արտահայտելու իրավունքը, ենթադրում է, որ հավատացյալներին թույլ է տրվում միավորվել՝ ազատ, առանց պետության կամայական միջամտության: Իրոք, կրոնական համայնքների ինքնավար գոյությունը ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության անքակտելի մասն է և հետևաբար մտքի, խղճի ու կրոնի ազատության երաշխավորման պաշտպանության առանցքը (Բեսարաբիայի Մետրոպոլիտեն եկեղեցին ընդդեմ Մակեդոնիայի [Metropolitan Church of Bessarabia v. Moldova]):

 

Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կամ համոզմունք դավանող համայնքների ինքնավարությունը՝ վերջիններիս իրավաբանական անձի կարգավիճակին հասանելիության ապահովման իր պարտականությունն իրականացնելու ընթացքում։

 

Պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով, որ ազգային օրենսդրությունը հնարավորություն տա կրոնական կամ համոզմունք դավանող համայնքին ինքնուրույն որոշել՝ իր առաջնորդության կազմը, ներքին կանոնները, իր հավատամքի բովանդակային էությունը, համայնքի կառուցվածքը և հոգևորականների նշանակման մեթոդները, ինչպես նաև իր անվանումն ու այլ խորհրդանիշները։

 

Մասնավորապես, պետությունը պետք է զերծ մնա կրոնական կազմակերպության կանոնադրության և էության բովանդակային (սուբստանտիվ), այլ ոչ թե ձևական վերլուծությունից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրոնական կամ համոզմունք դավանող համայնքները գործնականում կարող են ունենալ կազմակերպչական ամենատարբեր ձևաչափեր, այս ոլորտում ազգային օրենսդրության շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բարձր մակարդակի ճկունություն (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2014)023-e, կետ 31)։

 

Իրավունքներն ապահովելու հիմնարար պարտավորությունը, սակայն, չի սահմանափակվում այն պահանջով, որ պետությունները զերծ մնան պաշտպանվող իրավունքներին միջամտելուց. այն կարող է նաև պետությունների վրա ակտիվ քայլեր ձեռնարկելու պարտավորություն դնել։ Օրինակ՝ հնարավոր է, որ իշխանությունների կողմից «չեզոք միջնորդության» անհրաժեշտություն առաջանա՝ օգնելու խմբավորումներին լուծել կրոնական համայնքների ներքին վեճերը։

 

Պետության միջամտության համաչափությունը դիտարկելիս առանցքային է հարցի դիտարկումը, թե նման միջամտությունն անցել է արդյոք «չեզոք միջնորդության» սահմանը, որով պարփակվում է ակնկալիքն առ այն, որ համայնքին թույլ կտրվի գործել առանց խաթարումների և պետության կամայական միջնորդության (https://rilm.am/.../06/c0cc6f774cde32f8c6e3721e48dffaee.pdf, էջեր 31-32):

 

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ նշված ոլորտում պետության միջամտությունը թեև հնարավոր է, սակայն այն պետք է լինի համաչափ, չեզոք և որևէ իրավիճակում չի կարող լինել կամայական, որպիսի պարագայում միայն կարող է երաշխավորված համարվել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։

 

Ուստի, Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից ու պաշտոնատար անձանցից բոլոր քրեաիրավական գործընթացները իրականացնել այն տրամաբանությամբ ու այնպիսի հանրային հաղորդակցությամբ, որպեսզի ոչ միայն երաշխավորված լինեն անձանց կրոնական ազատություններն ու այդ առնչությամբ գործող սահմանափակումները, այլ նաև հանրային տպավորություն չձևավորվի առ այն, որ չեն հարգվում անձանց կրոնական համոզմունքները, Եկեղեցու ինքնավարությունը կամ քրեաիրավական գործընթացները իրականացվում են կրոնական համոզմունքների հիմքով։

 

Պաշտպանը պահանջում է նաև բոլոր հանրային քննարկումներն իրականացնել կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի պահպանմամբ։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև իրավասու մարմինների կողմից պատշաճ պարզաբանումների ներկայացումը առ այն, թե որքանով են պահպանվում ՄԻՊ այս դիրքորոշման շրջանակներում ներկայացված չափանիշները։

 

Մարդու իրավունքների և կրոնական ազատությունների երաշխավորման տեսանկյունից առանցքային նշանակություն ունի նաև կրոնական կազմակերպությունների կողմից իրավունքներին, առաջին հերթին՝ իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող չափանիշների անշեղ պահպանումը։

Միջազգային փորձը վկայում է, որ մի շարք պետություններում եկեղեցին առանցքային դերակատար է դարձել հանրային կյանքում մարդու իրավունքների արժեքների և չափանիշների նկատմամբ հարգանք արմատավորելու, այդ սկզբունքներին հակասող վարքագիծը բացառելու հարցում։ Ավելին, կրոնական ազատությունների երաշխավորումը հնարավոր է բացառապես կրոնական կազմակերպությունների կողմից միմյանց նկատմամբ հարգանքի, միմյանց կրոնական ազատությունները հարգելու համատեքստում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները, սակայն, վկայում են, որ Պաշտպանի կողմից անընդհատ դատապարտվող՝ արգելված խոսքի տեսակները (այդ թվում՝ կրոնական ազատություններին վերաբերող) օգտագործվում են ինչպես պաշտոնատար անձանց, հանրային գործիչների, իրավական ոլորտում գործունեություն իրականացնող անձանց, այնպես էլ Եկեղեցու ներկայացուցիչների կողմից։ Այս հանգամանքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս և թյուր ու ձևախեղված հանրային ընկալումներ է ձևավորում իրավահավասարության ոլորտի տեսանկյունից՝ ամրապնդելով առանց այն էլ հարցի առնչությամբ առկա ձևախեղված հանրային պատկերացումները։

 

Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում նաև Հայաստանում կոնկրետ հանրային դերակատարների խտրական խոսքի դրսևորումները անձանց կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության հիմքով (այդ թվում՝ աթեիստների կամ մեծամասնության կրոնական համոզմունքներից տարբերվող համոզմունքներ ունեցող անձանց նկատմամբ տարածվող խտրական, ատելության խոսույթը)։

 

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Հայաստանում մարդու իրավունքների խթանման գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, պահանջում է բոլոր պաշտոնատար անձանցից, հանրային գործիչներից, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացառել այնպիսի խոսույթի օգտագործումն ու այնպիսի գործունեությունը, որը պարունակում է իրավունքի ժամանակակից չափանիշներին հակասող դրսևորումներ, այդ թվում՝ արտահայտվող ատելության խոսքի տեսքով։

 

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա և հաշվի առնելով յուրաքանչյուրի դերակատարության թույլատրելի սահմանները։

 

Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հընթացս վերլուծության արդյունքում ձևավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա հրապարակային»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան