Արմինֆո.Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի աշխատակիցների հասցեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին:
Ավելի վաղ Փաշինյանը սպառնացել էր արդեն հուլիսին աշխատանքից ազատել ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր, "թողնելով իրենց գործը, զբաղվում են քաղաքական խարդավանքներով":
"ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք", - ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարությունում:
Հավելենք, որ ըստ ԶԼՄ-ների, իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար Կարապետյանի "Տաշիր" ընկերությունների խմբի գլխամասային գրասենյակում: Նախօրեին հայտարարվել էր հուլիսի 4-ին Երևանում ի աջակցություն "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի երթ կազմակերպելու մասին:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը Երևանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան՝ բացահայտ սպառնալիքներ էին հնչել վարչապետի կողմից։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։