ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ «միջնորդների կողմից զինադադարը խախտողին բացահատելու անհնարինության մասին հայտարարությունները խրախուսում են խախտող կողմից նոր սադրանքների իրականցումը»: Այս մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի նախօրեին տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված էր. «Անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները Շփման գծի հատումից հետո ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել: Այս միջադեպով անթաքույց կերպով ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև ընդգծում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար»:
ՀՀ արտգործնախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կրակոցները եղել են ադրբեջանական կողմից: