Երկուշաբթի, 30 Հունիսի 2025 15:17
Մարիաննա Մկրտչյան

Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին

Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին

Արմինֆո. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Երեւանում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

«Վերջին ամիսներին մենք շատ առիթներ ենք ունեցել անդրադառնալու ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ակտիվ աշխատանքներին, և ահա այսօր ուրախ եմ, որ բարձր ներկայացուցիչ Կալասի հետ համատեղ արձանագրում ենք երեք նշանակալի ձեռքբերում.

 

1-ինը՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի ստորագրումն էր, որը քիչ առաջ տեղի ունեցավ։ Սա Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը և ցանկությունը։

 

2-րդը՝ այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգային և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։ Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել ՀՀ դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսին է հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։

 

Եվ 3-րդ. ուրախությամբ ցանկանում նշել, որ Հայաստանը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու է ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: 

 

Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն ու սերտ չեն եղել: 

 

Օգտվելով ստեղծված հնարավորությունից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ վերջին տարիներին իրականացված ծրագրերի և ֆինանսական օժանդակության, ինչպես նաև դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար: Տեղին է հիշատակել նաև «Դիմակայունության և աճի» պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն։ 

 

Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքը, որն արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները: Գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս օրենքի կիրարկման հնարավոր հետագա իրատեսական քայլերը։
 

Քննարկել ենք նաև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հաջող ընթացքին վերաբերող հարցեր, որը մեր կարծիքով Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին մոտեցնելու լավագույն հնարավորությունն է, և Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը զուգահեռ ակնկալում ենք այս ուղղությամբ շոշափելի քայլեր։

 

Անցնելով տնտեսական բաղադրիչին՝ նշեմ, որ այս համատեքստում քննարկել ենք այն ծրագրերն ու գործիքակազմը, որոնց միջոցով մենք կարող ենք խորացնել նաև մեր տնտեսական կապերն՝ ապահովելով Եվրոպական միության շուկայի հասանելիություն, ինչպես նաև արդյունավետ փոխկապակցվածություն։ 

Ի շարունակություն հավելեմ, որ մեր հանդիպման ընթացքում բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում ԵՄ ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները: Այս համատեքստում ընդգծել եմ ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության և Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկի» համադրելիությունը, կասեի ավելին՝ փոխլրացնելու ներուժը։ Իհարկե, այստեղ կարող ենք հավելել նաև Միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել նաև մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական ու Արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը։ Տեղին է հիշատակել նաև Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը՝ Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը։

 

Հարգելի՛ գործընկերներ,  այս այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, որոնք ևս մեկ անգամ ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առա մարտահրավերները։

 

Այս համատեքստում անդրադարձ ենք կատարել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ 

 

Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ անմիջապես սկսել  խորհրդակցություններ՝ որոշելու պայմանագրի ստորագրման տեղը և ժամանակը և ընդհանրապես քննարկելու կարգավորման վերաբերող ողջ սպեկտրին վերաբերող բոլոր հարցերը։ Մենք, ինչպես նախկինում, այսօր ևս շատ կառուցողական ենք տրամադրված։

 

Հարգելի՛ գործընկերներ,  այսօր բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև 2026 թ. գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացմանն առնչվող հարցեր: Սա ևս մի միջոցառում է, մի ուղղություն, որտեղ մենք` երկու կողմերս, պետք է համադրենք մեր ջանքերը։

 

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Բարձր ներկայացուցչին խորը և հանգամանալից քննարկումների համար։ Այսօր ձեռք բերված պայմանավորվածություններն անշուշտ լրացուցիչ հիմքեր են ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու և արդեն ունեցած ինտենսիվ դինամիկան պահպանելու համար», - հայտարարել է Արարատ Միրզոյանը։ 

 

Իր հերթին՝ Կալասը նշել է, որ Երևան է եկել հստակ ուղերձով ՝ ԵՄ - ն և Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան այսօր:

 

Արձանագրելով վերջին տարիներին բարեփոխումների հաջողությունը ՝ ԵՄ ներկայացուցիչը վստահեցրել է, որ պատրաստ է հետագայում ևս խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: "Որպես ֆինանսական աջակցություն ԵՄ - ն իրականացնում է 2024-27թթ. բիզնեսի աջակցության 270 մլն եվրոյի ծրագիր, սոցիալական աջակցություն Ղարաբաղից տեղահանվածներին", - նշել է նա:

 

Այնուհետև Կալասը կարևորել է մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության զարգացումը և հիշեցրել այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկի մասին:

 

Նա նաև նշել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը խաղաղության և կայունության խթանման տեսանկյունից և տեղեկացրել, որ երեկ այցելել և ծանոթացել է առաքելության աշխատանքներին Եղեգնաձորում:

 

Հարցին, թե արդյոք ճիշտ է, որ Հունգարիան արգելափակում է Հայաստանին խաղաղության հիմնադրամից միջոցների տրամադրումը, ԵՄ Բարձր ներկայացուցիչը պատասխանել է, որ Եվրամիությունն ունի 27 ինքնիշխան երկիր ՝ ձայնի իրավունքով, և յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Նա նաև նշել է, որ ԵՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ "Սա գործընթաց է, և մենք փորձում ենք լուծում գտնել։ Այո, լուծում չկա, բայց փորձում ենք գտնել այն", - վստահեցրել է Կալասը, փաստորեն, հաստատելով ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ Հունգարիան արգելափակում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցների տրամադրումը Հայաստանին։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Ուժեղ Հայաստան»․ Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը«Ուժեղ Հայաստան»․ Արցախի հայության հիմնարար իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և տարածաշրջանային կայունության կարևորագույն հարցերից մեկը
Նժդեհ Իսկանդարյան. Արցախի հարցը ոչ միայն արցախցիների հարցն է, այլև՝ համայն հայությանՆժդեհ Իսկանդարյան. Արցախի հարցը ոչ միայն արցախցիների հարցն է, այլև՝ համայն հայության
ԱԺ ընդդիմադիր ԱԺ ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորն արցախցիներին գնահատում է որպես հաղթող ժողովուրդ, ոչ թե՝ որպես ծնկի եկած ժողովուրդ
Երեւանում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԵրեւանում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Հայաստանից դիտորդներ չկան Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ առաքելությունումՀայաստանից դիտորդներ չկան Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ առաքելությունում
Երևանում ակնկալում են հայ-բրազիլական հարաբերությունների հետագա զարգացումԵրևանում ակնկալում են հայ-բրազիլական հարաբերությունների հետագա զարգացում
Ամենայն հայոց կաթողիկոսն օծել է Կոտայքի մարզի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցինԱմենայն հայոց կաթողիկոսն օծել է Կոտայքի մարզի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին
Գագիկ Բաղունց․ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի էԳագիկ Բաղունց․ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է
Թրամփը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել է իր կարևորագույն ձեռքբերումների շարքումԹրամփը Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել է իր կարևորագույն ձեռքբերումների շարքում
Հայաստանի և Հայոց եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից․ «Save Armenia»Հայաստանի և Հայոց եկեղեցու քրիստոնեական հարուստ ժառանգությունը պետք է ըստ արժանվույն գնահատված լինի միջազգային հանրության կողմից․ «Save Armenia»
Քաղաքագետ․ հայերն իրենց հայրենիքում հանգիստ ապրելու են միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանան սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պեսՔաղաքագետ․ հայերն իրենց հայրենիքում հանգիստ ապրելու են միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանան սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես
Ընդդիմադիր Ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները կուղղեն Տիգրանաշեն գյուղի բնակիչների կարիքների բավարարմանը
Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Փաստաբան․ Վարչական դատարանը բավարարել է Մասյացոտնի թեմի քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանՓաստաբան․ Վարչական դատարանը բավարարել է Մասյացոտնի թեմի քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահինՓաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակն ստանալիս իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահին
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել ՀԱԵ ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականությունըԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել ՀԱԵ ներքին կյանքին միջամտելու Հայաստանի իշխանությունների շարունակական քաղաքականությունը
ՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը դատարանում վատացել է. հաջորդ նիստերը կընթանան առանց նրա ներկայությանՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակը դատարանում վատացել է. հաջորդ նիստերը կընթանան առանց նրա ներկայության
ԵՄ առաքելության ղեկավարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքներըԵՄ առաքելության ղեկավարը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման աշխատանքները
Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով Գալուզին․ Հայաստանում նկատվում են քաղաքական դրդապատճառներով "սեփականության վերաբաշխման" նշաններ
Վանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումըՎանաձորի նախկին քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը՝ բացակայության արգելքի տեսքով, վերացվել է. դատարանի որոշումը
Հրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀրազդան քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարությունԳերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել ՊԵԿ նախկին ղեկավարին․ հայտարարություն
Հայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունըՀայաստանի և Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող կառույցները քննարկում են համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորությունը
«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի«1984»․  այնտեղ, որտեղ խավարը տեղ չունի
Փաստաբան․ Փաստաբան․ "Մայր Հայաստանի" կալանավորված ներկայացուցիչների գործով հաջորդ նիստը կրկին դռնփակ կընթնա
ՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակիՀՀ վարչապետն արժանացել է Հեսսեյան խաղաղության մրցանակի
Բագրատ Միկոյան. Բագրատ Միկոյան. "Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ ՀՀ իշխանությունների հետ որևէ պայմանավորվածության գնալ"
Հերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստումՀերթական լեզվակռիվն է տեղի ունեցել Ազգային ժողովի նիստում
ԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումներիԿԸՀ ղեկավար․ Մայիսի 10-ից ԿԸՀ համակարգը պարբերաբար ենթարկվել է կիբերհարձակումների
Ռուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներինՌուբեն Վարդանյանը կոչ է արել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հանդիպել հայ ռազմագերիներին և արձագանքել նրանց դիմումներին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
ՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստինՀԱԵ․ Ամենայն հայոց կաթողիկոսը և գործով անցնող եպիսկոպոսները չեն մասնակցի Էջմիածնում կայանալիք հերթական դատական նիստին
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարըԱվելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»Փաստաբան Քոչարյանի գործի մասին. «Փորձ է արվում սահմանափակել Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական գործունեությունը»
Լոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածքԼոռու մարզի Փուշկինո համայնքի սեփականությանը վերադարձվել է 4 հեկտար մակերեսով հողատարածք
«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում«Ապրելու երկիր» և «Հայաքվե»-ն Գորիսի ընտրություններին կմասնակցեն «Ձայն հանուն կյանքի» դաշինքի կազմում
Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտերԿոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր
Նիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվՆիկոլ Փաշինյանը հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին շնորհավորել է 80-ամյակի առթիվ
Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստըՀայաստանի հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Հանրապետության երկրորդ նախագահի գործով դատական նիստը
Բերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրըԲերման է ենթարկվել ՀՀ նախկին վարչապետի եղբայրը
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակըՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կհանձնվի Հեսսենի խաղաղության մրցանակը
Նախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվիՆախկին պատգամավոր․ ռեժիմը մտադիր չէ հրաժարվել բռնաճնշումների համակարգից, և խախտումների շղթան կշարունակվի
Երևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել էԵրևանի հակակոռուպցիոն դատարանը Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարաձգել է
Դիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակԴիվանագետ. Իրանը կհայտնի իր դիրքորոշումը, եթե Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվի սպառնալիքի տակ
Բունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջԲունդեսթագի պատգամավոր․ Գերմանիան և ԵՄ-ն չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ
«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր
Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներինՀամաշխարհային բանկը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին
Հայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանինՀայաստանի վարչապետը հրաժեշտ է տվել Բրազիլի դեսպանին
Մոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքըՄոնրեալում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու ԼումիսԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ նոր ուղղություններով փոխգործակցության խորացման հնարավորությունները․ Էնդրյու Լումիս
Քաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունըՔաղաքական գործիչ․ Այսօր ամենամեծ մարտահրավերն աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունն է, ինչպես նաև՝ քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունը
Հայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջևՀայտարարություն. չի կարելի արհեստական պառակտում ստեղծել Հայաստանի հայերի և Հայաստանից դուրս բնակվող հայերի միջև
ԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներինԱՄՆ Կոնգրեսի մեկ տասնյակից ավելի անդամներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդներին
Գասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցությանԳասպար Կարապետյան. դիվանագիտությունը, որտեղ զոհաբերվում են ոչ միայն սկզբունքները, այլև մարդկային արժանապատվությունը, արագ վերածվում է հանցակցության
Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը Հակակոռուպցիոն դատարանը եւս երեք ամսով երկարաձգել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը
Save Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցելSave Armenia-ի գլխավոր տնօրեն. Ադրբեջանն իրավունք չունի պնդելու, թե հայոց պատմություն երբեք գոյություն չի ունեցել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։ՆԳ նախարարը մասնակցել է Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական շենքի բացման արարողությանը։
Երևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է  վարչական իրավախախտման 25 դեպԵրևանի տարածքում գործող «Վագա Ֆարմ» ընկերության 22 դեղատներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 25 դեպ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ