Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի իրավիճակն այդ երկրի ներքին գործն է, սակայն ՀԱԵ վրա հարձակումները մտահոգություն են հարուցում:
ՌԴ ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել Ղրղզստանում՝ ամփոփելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստիգագաթնաժողովի արդյունքները:
"Հասկանալի է, որ դա մեր հարեւանների ներքին գործն է, բայց, անշուշտ, հազարամյա կանոնական Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումները լրջագույն մտահոգություն են առաջացնում",- ըստ Smotrim.ru-ի՝ ասել Է Լավրովը:
Նա ընդգծել է, որ Եկեղեցին մշտապես եղել է հայ հասարակության առանցքային հենասյուներից մեկը: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը բնավ չէր ցանկանա, որպեսզի այդ եկեղեցին չարդարացված հարձակումների ենթարկվեր՝ առանց լուրջ հիմքերի։
Ռուսաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այդ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորվի՝ Հայաստանի սահմանադրության հիման վրա, ինչպես նաև "հավատացյալների իրավունքների, ինչպես նաև մարդու այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա":