Արմինֆո. Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, բացում է սահմանն ու դեսպանատուն: «Նա (Փաշինյանը) նաև պահանջում է երկրից դուրս բերել ռուսական բանակը և կալանավոր երկրի գլխավոր ռուսամետ օլիգարխին։ Ադրբեջանն արդեն դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից: Ստեղծված իրավիճակում Վրաստանը մնում է բոլորովին խաղից դուրս, ինչը ծայրահեղ վտանգ է պարունակում»,- ընդգծել է Վրաստանի նախկին նախագահը: