


Արմինֆո. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է, որ հունիսի 25-ին «Հոմպլեքս» մոլի պաշտոնական բացման ընթացքում գրանցված էլեկտրամատակարարման ընդհատումը ՀԷՑ-ի էլեկտրատնտեսության սպասարկման տիրույթից դուրս էր։
«Հոմպլեքս»-ն սնուցումն ապահովվում է երկու ուղղություններից, որոնցից ոչ մեկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը չի պատկանում. մեկը պատկանում է «Կարիտաս» ընկերությանը, մյուսը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Չնայած նրան, որ Ընկերությունը վթարի վերացման որևէ պարտավորություն չուներ, հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ վթարի ընթացքում Ընկերությունը գործի է դրել նորոգող 4 բրիգադների, որոնք վերացրել են վթարը։
Այսօր՝ ժամը 13:54-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ևս հոսանքազրկում է տեղի ունեցել, որի հետևանքով հոսանքազրկվել է Երևանի մոտ 40 տոկոսը, ինչպես նաև Աշտարակ քաղաքի մի հատված։ Հոսանքազրկման պատճառ է հանդիսացել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան – 2» 220 կՎ ենթակայանում գրանցված վթարը։ Այս դեպքը նույնպես դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից», - ընդգծվում է ընկերության հայտարարություում։
Նշենք, որ հերթական "մոլի" բացմանը ներկա Փաշինյանը չի հապաղել ՀԷՑ-ի և դրա սեփականատիրոջ դեմ իր պատերազմը և ընկերությունն "ազգայնացնելու" իր ձգտումն արդարացնելու համար ՀԷՎ-ին մեղադրել "վատ աշխատանքի" հերթական օրինակի համար։



