Արմինֆո. Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ՝ եթե ոչինչ չխանգարի:
"Նույնիսկ, նման լարված իրավիճակում ես հանդիպել եմ ԱԳՆ և լիազոր կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այցի նախապատրաստումը։ Մենք փոխանակել ենք այն փաստաթղթերի ցանկը, որոնք կարող են ստորագրվել նախագահի այցի ժամանակ։ Այժմ քննարկում ենք նաեւ բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են նախագահի այցի շրջանակում։ Եթե ստացվի, ապա այցը կկազմակերպվի ամռանը։ Անկախ այն բանից՝ պատերազմ կլինի, թե՝ ոչ, կյանքը շարունակվում է",- ասել է դեսպանը՝ հունիսի 27-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին՝ ԻԻՀ քաղաքացիներին ՀՀ ցամաքային սահմաններով երկիր տեղափոխելուն աջակցելու համար: