Արմինֆո."Սրբազան պայքար" շարժումը հրապարակել է ձերբակալված 14 քաղաքացիներից 12-ի անունները:
Մասնավորապես, ձերբակալվածների թվում են Բագրատ Գալստանյանը, Կարո Օկումուշյանը, Տիգրան Թոփալյանը, Տիգրան Գալստյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագ Հակոբյանը, Աղասի Արշակյանը, Իգոր Սարգսյանը, Արա Ռոստոմյանը, Արմեն Ալեքսանյանը, Մովսես Շարբաթյանը:
Հիշեցնենք, որ իրավապահ մարմինների աշխատակիցները վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացնում շարժման կողմնակիցների տներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ շարժման մասնակիցներն ու ղեկավարները ծրագրել են ահաբեկչական գործողություններ և իշխանության զավթմանն ուղղված գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում: Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից կայացվել են որոշումներ ՝ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ։ Այս պահին ձերբակալվել է 14 քաղաքացի։