


Արմինֆո.Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա, եւ խոստացել է կառուցել Միջին միջանցքն, այսինքն, Զանգեզուրի միջանցքն՝ ըստ ադրբեջանական անվանման։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մեկնաբանելով երկրում ստեղծված իրավիճակը։
Նրա ասելով, դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։ «Հայաստանն, ամբողջությամբ, դառնում է կոնսորցիում' փայատիրական ընկերություն, մինչեւ սուվերենության Դե Յուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։ Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին եւ ինստիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։ Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։ Ինչու հիմա. Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։ Ինչի է դա պետք իշխող խմբակին: Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է», - կարծում է քաղաքաագետը։
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ - ն հանդես էր եկել "Սրբազան պայքար" բողոքի շարժման ներկայացուցիչների կողմից պետական հեղաշրջման փորձի բացահայտման մասին հայտարարությամբ: Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից կայացվել են որոշումներ՝ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս պահին ձերբակալվել է 14 քաղաքացի։ Այդ քայլերի համար հիմք է հանդիսացել Civik-ի հրապարակումը, որում նշվում է, թե պետական հեղաշրջման փորձին կարող են ներգրավված լինել "Գազպրոմ Արմենիա" և "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունները, կալանքի տակ գտնվող "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ նախկին նախագահները:



