Արմինֆո. Պետական իշխանության, այսպես կոչված, "հեղաշրջման պլանը" կազմվել է մեկ տարի առաջ եւ, բնականաբար, չի իրագորխվել։ Այդ մասին ասվում է "Սրբազան պայքար" շարժման հայտարարության մեջ՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներին, որոնցում հստակ երևում է, որ, այսպես կոչված, "պլանը" թվագրված է 2024թ.։
Ընդ որում, հայտարարության մեջ նշված է, որ երեկ այդ «պլանի» հրապարակման ժամանակ դրա իրականացման ամսաթիվը միտումնավոր թաքցվել է իշխանությունների կողմից։
<Այսինքն, Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ անհայտ անձանց կողմից կազմված և այդպես էլ կյանքի չկոչված ինչ-որ փաստաթուղթ օգտագործում է որպես քաղաքական բռնաճնշումների առիթ: Ընդ որում, հաշվի առնելով, որ այդ փաստաթղթի ամսաթիվը երեկ միտումնավոր կերպով թաքցվել է հենց Փաշինյանի եւ նրա քարոզիչների կողմից, կարելի է վստահաբար պնդել. իշխանությունները քաջ գիտակցում են, որ կեղծված թղթի հիման վրա ապօրինի հետապնդումներ են իրականացնում", - ասվում է "Սրբազան պայքար" շարժման հայտարարության մեջ: Բացի այդ, նույն Քննչական կոմիտեի լուսանկարներից ակնհայտ է դարձել, որ շարժման մասնակիցների խուզարկությունների արդյունքում հայտնաբերված զենքն օրինական է, ինչի մասին վկայում են լուսանկարներում հայտնված վկայականները:
"Ցավոք, իշխանությունները շարունակում են մոլորության մեջ գցել հանրությանը, ցուցադրելով ոչինչ չապացուցող լուսանկարներ եւ տարածելով կասկածելի ձայնագրություններ", - նշել են "Սրբազան պայքարի" ներկայացուցիչները:
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները կանխել են Հայաստանի Հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու և իշխանությունը զավթելու "քրեաօլիգարխիկկղերական" ծրագիրը, հանրությանը ներկայացնելով մի փաստաթուղթ, որում նկարագրված են երկրում իշխանությունը տապալելու քայլ առ քայլ գործողությունները: Որպես հետեւանք, այսօր վաղ առավոտից իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են սկսել "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների տներում: Արդյունքում՝ հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող այլ անհերքելի փաստական տվյալներ, այդ թվում ՝ հրազեն, զինամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական առարկաներ, ճայթուկներ, ռազմական տեխնիկա, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր: Հայտնաբերվել է նաև այն անձանց ցուցակը, որոնց նախատեսվում էր նշանակել գործադիր իշխանության մարմիններում համապատասխան պաշտոններում՝ իշխանությունը բռնի զավթելուց հետո, և փաստաթղթեր այն հակաիրավական գործողությունների հաջորդականության և ժամանակագրության մասին, որոնք պետք է իրականացներ հանցավոր խումբը: Այնուհետև Քննչական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդել է, որ շարժման մասնակիցներն ու առաջնորդները ծրագրել են ահաբեկչություն իրականացնել Հայաստանում: Այս պահի դրությամբ ձերբակալվել է 14 մարդ։