Արմինֆո.Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում տարածվում է Contact Finder հավելվածի գովազդը, որն այլընտրանք է հայտնի Getcontact հավելվածին (պատկանում է Թուրքիայի քաղաքացիների):
Ուսումնասիրելով ֆեյսբուքյան նոր նախագծի էջը՝ սովորական օգտատերերը պարզել են, որ վերջինս կառավարվում է Ադրբեջանից։ Այդ առնչությամբ հայտնի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը համացանցի օգտատերերին զգուշացրել է ուշադիր լինել, չբեռնել հավելվածը և չտրամադրել իրենց տվյալները: