Արմինֆո. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են "Սրբազան պայքար" բողոքի շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին:
"Չարիք, ուշադիր լսիր, ինչ էլ անես, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել, սպասիր, շատ շուտով կգանք", - ասել է արքեպիսկոպոսը՝ իրավապահների մեքենան նստելուց առաջ:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին վաղ առավոտից երկրի իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացնում "Սրբազան պայքար"շարժման կողմնակիցների տներում և բնակարաններում: Լայնածավալ գործողության համար հիմք է հանդիսացել նախապատրաստվող պետական հեղաշրջման մասին Civic պորտալի հաղորդումը։ Կայքի տվյալները նախօրեին մատնանշել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։