Arminfo.info


 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025 11:09
Նաիրա Բադալյան

Հայաստանում կանխել են հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. Փաշինյան

Հայաստանում կանխել են հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. Փաշինյան

Արմինֆո. Իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը:

 

ՔԿ հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ

 

«Վ․Գ․-ն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն:

 

Այսպես.

Վ․Գ․-ն 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժումը և մի քանի ամիսների ընթացքում կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի քննարկման, դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներին շարժման համակիրների անհամաձայնությունն արտահայտելու, այդ կերպ համախոհներ ձեռք բերելու և արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանությունը ստանձնելու նպատակով: Շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չհաջողելով այդ եղանակով շարժման առջև դրված նպատակի իրագործումը և դադարեցնելով քաղաքական բնույթի հանրային միջոցառումները, Վ․Գ-ն, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է, ինչպես նաև իմանալով, որ սեփական մոտեցումներն արտահայտելու, տարածելու և այդ եղանակով համակիրներ ձեռք բերելու հնարավորությունը կարող է իրացվել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ կարծիքի արտահայտման ազատության և հավաքների ազատության իրավունքների իրացմամբ և որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որպես իշխանությունը ստանձնելու օրինական եղանակ նախատեսում է ընդհանուր, հավասար և ազատ ընտրությունները, «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցների և համախոհների հետ ունեցած հանդիպումների ժամանակ կտրականապես բացառել է ընտրություններին նախապատրաստվելու, դրանց մասնակցելու և այդ կերպ իշխանությունը ստանձնելու եղանակը և տեղեկացրել շարժման գործունեության մեթոդաբանությունը փոխելու, այն է՝ համոզելու և քարոզելու մեթոդները բացառելու, շարժման գործունեությունն ու դրա վերջնական նպատակը ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ իրագործելու մասին:

Պարբերաբար կայացած քննարկումների արդյունքում Վ․Գ․-ն, Մ․Շ․-ն, Հ․Շ․-ն, Տ․Փ․-ն, Լ․Մ․-ն, Հ․Հ․-ն, Ի․Ս․-ն, Ա․Ռ․-ն, Ա․Ղ․-ն, Ա․Ի․-ն, Ա․Ա․-ն, Մ․Մ․-ն, Դ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին և առանց միանալու այլ խմբերին՝ անկախ նրանց գործողություններից: Հանցավոր խմբի կողմից պլանավորվել է, որ հարվածային խմբերը ձևավորելուց և նախատեսված առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռք բերելուց հետո՝ Վ․Գ․-ի կողմից համապատասխան առիթով դժգոհությունն արտահայտելու համար կոնկրետ ժամին ՀՀ կառավարության դիմաց հավաքվելու կոչ հնչեցնելուց հետո հարվածային խմբերը պետք է տեղակայվեն նախապես որոշված իրենց տեղերում և ոչ մի դեպքում չպետք է միանան իրականում իշխանությունների ուշադրությունը շեղելու համար տեղի ունեցող թեկուզ փոքրաթիվ հանրահավաքին: Հանցավոր խմբի անդամները հստակ պլանավորել են, որ շարժման առջև դրված վերջնական նպատակը պետք է իրագործվի ոչ թե հանրահավաքի միջոցով՝ դրա մասնակիցների կողմից, այլ հարվածային խմբերի կողմից իրենց նախապես հանձնարարված հարվածային գործողությունները կարճ ժամանակամիջոցում՝ 24-ից 36 ժամվա ընթացքում կատարելով և ՀՀ բնակավայրերում անկառավարելի վիճակ առաջացնելով:

 

Ընդ որում, հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, «տեխնոլոգիաներ»՝ հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով «արկածախնդիրներ»–ին։

 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, մասնավորապես՝ Երևան քաղաքում և Հանրապետության այլ ճանապարհներին գտնվող թունելները գծապատելու, տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների վթարների տձևացում, իսկ իրականում դրանց դիտավորյալ բախումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը, հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին, տարբեր միջոցներով, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ, խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը, այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ: Հանցավոր խմբի անդամները պլանավորել են զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության համապատասխան ուժերի շարժը՝ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, ոստիկանության տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, ՀՀ Կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հակերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով՝ արդյունքում նպատակ հետապնդելով կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը և Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ իշխանությունն ստանձնած անձանց՝ հարկադրել հրաժարվել դրանից:

Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը՝ հանցավոր խմբի անդամները, 2025թ. հունվար ամսից սկսած, շարժման մասնակիցների և համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են 1000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու և գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ՝ «աստղիկներ», և շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները՝ միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են և վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբերի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տրված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքն ամրապնդելու ուղղությամբ:

 

Վ.Գ.-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ազգային ժողովի լիազորություններին ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող վերը նշված գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով:

 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։

 

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեադատավարական օրենքի թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ հանցավոր խմբի բոլոր մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու և նրանց նկատմամբ դատավարական հարկադրանքի համարժեք միջոցներ կիրառելու ուղղությամբ և հորդորում է չտրվել հանցավոր խմբի սադրանքներին ու դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
"Սրբազան պայքար" շարժումը հրապարակել է ձերբակալված 14 քաղաքացիներից 12-ի անունները
Քաղաքագետ. Հայաստանը դառնում է  փայատիրական ընկերություն՝ թուրքական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններովՔաղաքագետ. Հայաստանը դառնում է  փայատիրական ընկերություն՝ թուրքական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով
Փաստաբան. Բողոքի շարժման առաջնորդին սպառնում է 12-15 տարվա ազատազրկումՓաստաբան. Բողոքի շարժման առաջնորդին սպառնում է 12-15 տարվա ազատազրկում
«Սրբազան պայքար». Պարզվեց, որ, այսպես կոչված, «Սրբազան պայքար». Պարզվեց, որ, այսպես կոչված, "հեղաշրջման պլանը" մեկ տարվա վաղեմության է, իշխանություններն ընդդիմությանը մեղադրում են հին եւ չիրագործված փաստաթղթի հիման վրա
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  26-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 26-ին
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն դոլարի վնասըՎերականգնվել է պետությանը պատճառված 1 մլն դոլարի վնասը
ԱԳ փոխնախարարը բանակցություններ է վարել ԵՄ պաշտոնյաների հետԱԳ փոխնախարարը բանակցություններ է վարել ԵՄ պաշտոնյաների հետ
Մեդիա փորձագետը հայ օգտատերերին զգուշացրել է Contact Finder ադրբեջանական հավելվածի օգտագործումիցՄեդիա փորձագետը հայ օգտատերերին զգուշացրել է Contact Finder ադրբեջանական հավելվածի օգտագործումից
News.am-ը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ ՝ զրպարտության փաստովNews.am-ը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ ՝ զրպարտության փաստով
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գարեգին Բ-ն անդրադարձել են «Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին». Արման ՄուսինյանԼևոն Տեր-Պետրոսյանն ու Գարեգին Բ-ն անդրադարձել են «Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին». Արման Մուսինյան
Ընդդիմություն. Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմաններըԸնդդիմություն. Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները
ՔԿ. պետական հեղաշրջման փորձի գործով 14 մարդ է ձերբակալվելՔԿ. պետական հեղաշրջման փորձի գործով 14 մարդ է ձերբակալվել
Պոլսո հայոց պատրիարքարանում Փաշինյանին մեղադրել են հայ հասարակությունը պառակտելու փորձի համարՊոլսո հայոց պատրիարքարանում Փաշինյանին մեղադրել են հայ հասարակությունը պառակտելու փորձի համար
Ինչպե՞ս պաշտպանել բանկային քարտի տվյալներըԻնչպե՞ս պաշտպանել բանկային քարտի տվյալները
Կրեմլ. Մոսկվան Երևանի հետ շփման մեջ է Սամվել Կարապետյանի կալանավորման հարցովԿրեմլ. Մոսկվան Երևանի հետ շփման մեջ է Սամվել Կարապետյանի կալանավորման հարցով
Կրեմլում Երեւանի ներքին գործն են համարել պետական հեղաշրջում կանխելու մասին հաղորդումըԿրեմլում Երեւանի ներքին գործն են համարել պետական հեղաշրջում կանխելու մասին հաղորդումը
Կրեմլում կրկին հայտարարել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Երեւանին ու Բաքվին աջակցելու պատրաստակամության մասինԿրեմլում կրկին հայտարարել են խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Երեւանին ու Բաքվին աջակցելու պատրաստակամության մասին
Առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը կուղարկի ԵՄ անդամ երկրներ՝ համաձայնեցնելու համար. եվրապաշտոնյաԱռաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագիրը կուղարկի ԵՄ անդամ երկրներ՝ համաձայնեցնելու համար. եվրապաշտոնյա
Փորձագետ. չեմ բացառում, որ հող է նախապատրաստվում Փորձագետ. չեմ բացառում, որ հող է նախապատրաստվում "Գազպրոմ Արմենիա"-ի և "ՀԿԵ"-ի պետականացման համար
"Ոսկե ծիրանի" տարածաշրջանային մրցութային ծրագրում ընդգրկվել է հայ ռեժիսորի ընդամենը մեկ ֆիլմ
ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են "Սրբազան պայքար" շարժման առաջնորդին
Նախկին խորհրդական. Որքան ավելի Հայաստանի իշխանությունները ճնշում գործադրեն ՀԱԵ նկատմամբ, այնքան ավելի կաճի եկեղեցու դերն ու նշանակությունըՆախկին խորհրդական. Որքան ավելի Հայաստանի իշխանությունները ճնշում գործադրեն ՀԱԵ նկատմամբ, այնքան ավելի կաճի եկեղեցու դերն ու նշանակությունը
"Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն"-ն աշխատում է ուժայինների կողմից ընդդիմադիր գործիչների բնակարանների խուզարկության վայրերում
Հայաստանում սկսվել է բռնաճնշումների հերթական փուլը. պատգամավորՀայաստանում սկսվել է բռնաճնշումների հերթական փուլը. պատգամավոր
Հայաստանում կանխել են հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. ՓաշինյանՀայաստանում կանխել են հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը. Փաշինյան
Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են սկսել նաև ՀՅԴ ներկայացուցիչների տներումԻրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ են սկսել նաև ՀՅԴ ներկայացուցիչների տներում
Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներն սկսել են խուզարկություններ իրականացնել Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներն սկսել են խուզարկություններ իրականացնել "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների տներում
EU delegation arrives in Yerevan as next stage in visa liberalization  dialogueEU delegation arrives in Yerevan as next stage in visa liberalization  dialogue
Լեմկինի գերեզմանից հող են բերել ԵրևանԼեմկինի գերեզմանից հող են բերել Երևան
Երևանում ԳԴՀ դեսպանությունն աջակցում է Իրանից Հայաստան մուտք գործող Գերմանիայի քաղաքացիներինԵրևանում ԳԴՀ դեսպանությունն աջակցում է Իրանից Հայաստան մուտք գործող Գերմանիայի քաղաքացիներին
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամն իր աջակցությունն է հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, որն առաջ է մղում  ՓաշինյանըՖրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամն իր աջակցությունն է հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, որն առաջ է մղում  Փաշինյանը
Քաղաքապետարանում ներկայացվել է 2025-2028թթ. գործողությունների ծրագիրը Գլոբալ գործընկերության հարթակի շրջանակումՔաղաքապետարանում ներկայացվել է 2025-2028թթ. գործողությունների ծրագիրը Գլոբալ գործընկերության հարթակի շրջանակում
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 25-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 25-ին
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասնակիցները կարող են ծանոթանալ հայկական ազգային տարազներինԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասնակիցները կարող են ծանոթանալ հայկական ազգային տարազներին
Փաստաբան. Դատախազությունը ստիպված է եղել ընդունել, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության կողմիցՓաստաբան. Դատախազությունը ստիպված է եղել ընդունել, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել ոստիկանության կողմից
Սամվել Կարապետյանին տեղափոխել են Սամվել Կարապետյանին տեղափոխել են "Երևան-Կենտրոն" ՔԿՀ
Էքսհիբիցիոնիզմի հասնող ինքնասիրահարվածությու՞ն. Փաշինյանը պատրաստ է ապացուցել, որ թլպատված չէԷքսհիբիցիոնիզմի հասնող ինքնասիրահարվածությու՞ն. Փաշինյանը պատրաստ է ապացուցել, որ թլպատված չէ
Քաղաքապետարանը նախապատրաստում է քաղաքային ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակՔաղաքապետարանը նախապատրաստում է քաղաքային ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակ
Մարուքյանը՝ Փաշինյանին․ՀԷՑ-ը հնարավոր չէ խլել՝ առանց ՀՀ սահմանադրությունն ու օրենսդրությունը խախտելուՄարուքյանը՝ Փաշինյանին․ՀԷՑ-ը հնարավոր չէ խլել՝ առանց ՀՀ սահմանադրությունն ու օրենսդրությունը խախտելու
Քաղաքապետարանը խոստովանել է տրանսպորտի ոլորտում իր բարեփոխումների անարդյունավետությունը. սպասվում է երթևեկության կազմակերպման միջոցառումների վերանայումՔաղաքապետարանը խոստովանել է տրանսպորտի ոլորտում իր բարեփոխումների անարդյունավետությունը. սպասվում է երթևեկության կազմակերպման միջոցառումների վերանայում
ՀՀ փոխվարչապետ. Ավարտին է մոտենում ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման աշխատանքըՀՀ փոխվարչապետ. Ավարտին է մոտենում ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման աշխատանքը
Փաշինյան. Փաշինյան. "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի աղմկահարույց պաշտոնանկությունից հետո նրա փոխարեն նշանակվել է գերատեսչության ղեկավարի տեղակալըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի աղմկահարույց պաշտոնանկությունից հետո նրա փոխարեն նշանակվել է գերատեսչության ղեկավարի տեղակալը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. ոստիկանության ծառայողներն օժանդակել են հանցանքներին՝  կատարելով պաշտոնեական կեղծիքՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. ոստիկանության ծառայողներն օժանդակել են հանցանքներին՝  կատարելով պաշտոնեական կեղծիք
Ադրբեջանցի Բահրուզ Սամեդովը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել հայերի հետ նամակագրության համարԱդրբեջանցի Բահրուզ Սամեդովը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել հայերի հետ նամակագրության համար
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ ՄանուկյանըԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
Փորձագետ. Սամվել Կարապետյանի կալանավորումը լրջագույն հետեւանքներ է ունենալու Հայաստանի համարՓորձագետ. Սամվել Կարապետյանի կալանավորումը լրջագույն հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար
Ադրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանըԱդրբեջանը չարամտորեն ապակողմնորոշում է Իսլամական համագործակցության կազմակերպությանը
Սամվել Կարապետյան. Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալուՍամվել Կարապետյան. Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու
Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներումUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում
ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք էADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նոր հանրահավաք է հայտարարում  Երևանի կենտրոնումԱրցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նոր հանրահավաք է հայտարարում  Երևանի կենտրոնում
Սամվել Կարապետյանն իրավաբանական աջակցություն է նախաձեռնել Հայաստանում ապօրինի հետապնդվողների համարՍամվել Կարապետյանն իրավաբանական աջակցություն է նախաձեռնել Հայաստանում ապօրինի հետապնդվողների համար
Փաշինյանը պաշտոնից ազատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդինՓաշինյանը պաշտոնից ազատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդին
Փաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետին դատում են պետական գույքը թշնամուն չթողնելու համարՓաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետին դատում են պետական գույքը թշնամուն չթողնելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը խեղաթյուրված և միակողմանի է համարում ԻՀԿ Հայաստանի ԱԳՆ-ը խեղաթյուրված և միակողմանի է համարում ԻՀԿ "Ստամբուլի հռչակագրում" տեղ գտած ձևակերպումները
Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի երկու քաղաքներումԿարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի երկու քաղաքներում
ADM Diamonds-ն արձագանքել է Ռուսաստանից ալմաստների մաքսանենգության մասին հաղորդմանըADM Diamonds-ն արձագանքել է Ռուսաստանից ալմաստների մաքսանենգության մասին հաղորդմանը
Սամվել Կարապետյանի դուստր. հայրս խոշորագույն բարերարն է Հայաստանի և Արցախի ժամանակակից պատմության մեջ և՝ իսկապես մեծ հայրենասերՍամվել Կարապետյանի դուստր. հայրս խոշորագույն բարերարն է Հայաստանի և Արցախի ժամանակակից պատմության մեջ և՝ իսկապես մեծ հայրենասեր
Սամվել Կարապետյանը հաստատել է վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին իր փաստաբանի հայտարարությունըՍամվել Կարապետյանը հաստատել է վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին իր փաստաբանի հայտարարությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը