Արմինֆո. "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների տներում խուզարկություններից հետո Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցել են ՀՅԴ ներկայացուցիչներին: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
"Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և ՀՅԴ Նոյեմբերյանի բաժանմունքի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում: Խուզարկությունների ընթացքի մասին կտեղեկացնենք հետագայում", - ասվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ ուժայինները խուզարկություններ են իրականացնում "Սրբազան պայքար" շարժման անդամների տներում, այդ թվում ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում: