Արմինֆո. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներն սկսել են խուզարկություններ իրականացնել "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների տներում: Այդ մասին ասվում է շարժման Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։
"Շտապ" նշումով հայտարարությունում ասվում է, որ ուժայինները շարունակում են հետապնդել «Սրբազան պայքարի» կողմնակիցներին: Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել շարժման կողմնակիցների տներում։ Իրավապահ մարմինների աշխատակիցները համապատասխան գործողություններ են իրականացնում նաև շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում", - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հաղորդվել էր "Սրբազան պայքար" շարժման կողմնակիցների զանգվածային ձերբակալությունների մասին: