


Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ կներկայացնի Yerevan Electronic Services նոր էլեկտրոնային հարթակը, որը կմիավորի քաղաքացիներին մատուցվող գրեթե բոլոր համայնքային ծառայությունները: Այդ մասին հունիսի 24-ին Երեւանի ավագանու նիստում հաղորդել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա ասելով՝ բոլոր ծառայությունները հասանելի կլինեն թվային ձևաչափով, բայց առայժմ՝ միայն վեբ-վարկածով։ Մինչև տարեվերջ, ինչպես խոստացել է քաղաքապետը, հարթակը կընդգրկի ծառայությունների ողջ տեսականին և հասանելի կդառնա բջջային հավելվածի տեսքով՝ ինչպես iOS, այնպես էլ Android համակարգերի համար:



