Arminfo.info


 Երեթշաբթի, 24 Հունիսի 2025 10:27

ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է

ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է

Արմինֆո.Կոնվերս Բանկը Հայաստանում բորսայական առևտրով զբաղվող առաջին և դեռևս միակ ֆինանսական կառույցն է, որը Հայաստանի ֆոնդային բորսայի միջոցով միացել է Tabadul տարածաշրջանային հաբին և դարձել դրա լիիրավ անդամ: Իսկ ConFEAS 2025-ի ժամանակ դարձել է նաև Հայաստանում հարթակի միջոցով կատարված առաջին գործարքի մասնակիցը:

Հարթակի ու դրա հնարավորությունների մասին հարցերին պատասխանել է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) գլխավոր տնօրեն պարոն Աբդուլա Սալեմ Ալ Նուամին:

 

Ինչո՞վ է Tabadul հարթակը տարբերվում միջազգային մյուս առևտրային հարթակներից և ինչպե՞ս է նպաստում տարածաշրջանային ֆինանսական ինտեգրմանը։

Երբ 2022 թվականի հուլիսին գործարկեցինք Tabadul-ը, մեր նպատակն էր ոչ միայն միմյանց հետ կապել ֆոնդային բորսաները, այլև տրամադրել իրական ժամանակում անվտանգ, ընդարձակ հասանելիություն նոր ներդրումային հնարավորություններին երկրների սահմաններից դուրս։ 

Tabadul-ի առանձնահատկությունը շուկայի փոխադարձ հասանելության մոդելն է։ Ներդրողները կարող են առևտուր իրականացնել այլ բորսաներում ցուցակված արժեթղթերով իրենց տեղական բրոքերի միջոցով՝ առանց օտարերկրյա հաշիվներ բացելու կամ անծանոթ ընթացակարգեր անցնելու։ Այն անխափան թվային ենթակառուցվածք է, որը վերացնում է ավանդական խոչընդոտները։

Ներկայում հարթակը միավորում է ինը բորսա, որոնցից վեցը գործում են իրական ժամանակում, այդ թվում՝ մեր նորագույն անդամը՝ Հայաստանի ֆոնդային բորսան: Սա թույլ է տալիս ADX ներդրողներին ուսումնասիրել նոր հնարավորություններ Հայաստանի աճող կապիտալի շուկայում, մինչդեռ AMX-ի միջոցով ներդրողները հասանելիություն են ստանում տարածաշրջանի ամենաակտիվ և բազմազան բորսաներից մեկին։ Այս մոդելը նախատեսված է ապահովելու արժեք երկու կողմերի համար:

Միայն 2024 թվականին Tabadul-ն արձանագրել է 1029% աճ նախորդ տարվա համեմատ: Այն նաև հեշտացնում է մասնակցությունը անդրսահմանային առաջնային հրապարակային առաջարկներին (IPO), ինչպես նաև առաջարկում է պարտքային գործիքներ և տարածաշրջանում ETF-ների ամենաբազմազան տարբերակներ: Եվ այս ամենը՝ միասնական մոտեցման շրջանակում, որը նպատակաուղղված է ապահովելու երկարաժամկետ օգուտներ մասնակից շուկաներից յուրաքանչյուրի համար։

Ի՞նչ ակնկալիքներ ունի Աբու Դաբիի ֆոնդային բորսան Tabadul  հարթակի զարգացման և տարածաշրջանում ներդրումային հոսքերի խթանման առումով:

Tabadul-ը ռազմավարական դեր է խաղում տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու մեր ձգտումներում։ Մենք ձգտում ենք ներգրավել ավելի շատ բորսաներ, ընդլայնել մեր ներդրողների բազան և ներդնել նոր ֆինանսական գործիքներ՝ որպես Tabadul-ում առկա պրոդուկտների տեսականին դիվերսիֆիկացնելու մեր մշտական ջանքերի մաս, միաժամանակ ապահովելով, որ դրանք բավարարեն ներդրողների փոփոխվող կարիքները։

Մենք նաև կատարելագործում ենք հարթակն օգտագործողի փորձառությունը՝ ապահովելով, որ այն մնա ինտուիտիվ թե՛ մանրածախ թե՛ ինստիտուցիոնալ ներդրողների համար։

Գործառնական օգուտներից զատ, Tabadul-ը նպաստում է Աբու Դաբիի տնտեսական դիվերսիֆիկացիայի և ֆինանսական նորարարությունների ավելի լայն տեսլականին։ Այն մեր շուկաները դիրքավորում է որպես փոխկապակցված, ներդրողների համար բարենպաստ և առաջադեմ գլոբալ շուկա։

Համագործակցության ինչպիսի՞ հնարավորություններ կան Tabadul հարթակի անդամ երկրների ֆոնդային բորսաների համար՝ մասնավորապես Եվրասիական տարածաշրջանում:

Tabadul-ը նոր հորիզոններ է բացում տարածաշրջանային բորսաների միջև համագործակցության համար, հատկապես Եվրասիական միջանցքում, որտեղ կապիտալի շուկաներն արագ զարգանում են։

Խոսքը միայն գործարքներ կատարելու մասին չէ, այլ նաև փոխշահավետ մոդելի մասին է։ Tabadul հարթակը շահավետ է բոլոր մասնակիցների համար. հայկական ընկերությունները ձեռք են բերում ավելի մեծ տեսանելիություն և ավելի ընդարձակ կապիտալին հասանելիություն, իսկ ADX-ում գրանցված ընկերությունները ներգրավում են նոր ներդրողներ։ Սա համատեղ աճի պատմություն է, որն ամրապնդում է տարածաշրջանային համագործակցության ներուժը։

Մենք տեսնում ենք Կենտրոնական Ասիայի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ բորսաների կողմից աճող հետաքրքրությունը և կարծում ենք, որ Tabadul-ը կշարունակի ծառայել որպես ներգրավվածության և նորարարության կատալիզատոր կապիտալի շուկաներում։

Ի՞նչ մեխանիզմներ են ներկայում գործում կամ նախատեսվում՝ եվրասիական տարբեր ֆոնդային բորսաներում ներդրողների գործարքները հեշտացնելու համար։

Tabadul-ը նախատեսված է երկրի սահմաններում առևտրի պարզությունը երկրի սահմաններից դուրս վերարտադրելու համար։ Ներդրողները ձեռք են բերում հասանելիություն այլ շուկաներում ցուցակված արժեթղթերին և ֆինանսական պրոդուկտներին՝ իրենց երկրում լիցենզավորված բրոքերների միջոցով։

Հարթակն ապահովում է իրական ժամանակում տվյալների փոխանակում, ներդաշնակեցված փոխադարձ հաշվարկներ և համատեղ KYC/AML արձանագրությունների համապատասխանություն, որոնք բոլորը ինտեգրված են՝ անվտանգ և արդյունավետ փորձառություն ապահովելու համար։ Վճարումները կատարվում են տեղական արժույթով, ընդ որում արժույթների փոխարկումը կատարվում է ավտոմատ՝ համակարգի ներսում, ինչը վերացնում է արտարժույթի փոխանակման ձեռքով իրականցվող գործարքների անհրաժեշտությունը։

Չի պահանջվում բացել նոր հաշիվներ, իսկ ներդրողներն ամբողջովին մնում են իրենց ներքին բրոքերային էկոհամակարգում: Այս մակարդակի փոխգործունակությունն արդեն իսկ ապահովել է ADX-ի և եվրասիական շուկաների միջև հասանելիությունը, որն ավելի ակնհայտ կդառնա ցանցի ընդլայնմանը զուգընթաց։

Ի՞նչ նոր ֆինանսական գործիքներ և ծառայություններ եք նախատեսում առաջիկայում ներդնել Tabadul հարթակում:

Tabadul-ի զարգացման մեր ճանապարհային քարտեզը ձևավորվում է ներդրողների փոփոխվող կարիքների և դիվերսիֆիկացված, ապագային պատրաստ շուկայի տեսլականի հիման վրա։

Մենք արդեն ներդրել ենք ETF-ներ և պարտքային գործիքներ հարթակում և ակտիվորեն համագործակցում ենք անդամ բորսաների հետ՝ առկա ներդրումային պրոդուկտների տեսականին ընդլայնելու համար, ապահովելով, որ դրանք բավարարեն տարածաշրջանում ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մանրածախ ներդրողների փոփոխվող կարիքները։

Բացի այդ, անդրսահմանային IPO հասանելությունն արդեն իսկ ապահովված է, ինչը թույլ է տալիս ներդրողներին բաժանորդագրվել տարբեր շուկաների առաջարկներին մեկ ներքին կապուղու միջոցով։

Հարթակը նաև օգտվում է շուկա ստեղծողների հեռակա մասնակցությունից, ովքեր կարևոր դեր են խաղում փոխկապակցված շուկաներում իրացվելիության ապահովման գործում՝ նպաստելով ավելի ցածր սփրեդերի և ավելի սահուն առևտրային գործարքների ապահովմանը։

Ամփոփելով՝ Tabadul-ը դինամիկ հարթակ է, որը հիմնված է տարածաշրջանային բազմազանության վրա և նախատեսված է իր կողմից սպասարկվող բորսաների և ներդրողների նկրտումներին համապատասխանելու համար։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ucom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներումUcom-ի բաժանորդները կարող են օգտվել 5G կապից ավելի քան 40 երկրներում
ADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք էADX-ի գլխավոր տնօրեն.  Tabadul-ը տարածաշրջանային կապիտալի հոսքերը վերափոխելու առանցքային գործիք է
Փաշինյանը պաշտոնից ազատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդինՓաշինյանը պաշտոնից ազատել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդին
Փաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետին դատում են պետական գույքը թշնամուն չթողնելու համարՓաստաբան. Ստեփանակերտի քաղաքապետին դատում են պետական գույքը թշնամուն չթողնելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը խեղաթյուրված և միակողմանի է համարում ԻՀԿ Հայաստանի ԱԳՆ-ը խեղաթյուրված և միակողմանի է համարում ԻՀԿ "Ստամբուլի հռչակագրում" տեղ գտած ձևակերպումները
Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի երկու քաղաքներումԿարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի երկու քաղաքներում
ADM Diamonds-ն արձագանքել է Ռուսաստանից ալմաստների մաքսանենգության մասին հաղորդմանըADM Diamonds-ն արձագանքել է Ռուսաստանից ալմաստների մաքսանենգության մասին հաղորդմանը
Սամվել Կարապետյանի դուստր. հայրս խոշորագույն բարերարն է Հայաստանի և Արցախի ժամանակակից պատմության մեջ և՝ իսկապես մեծ հայրենասերՍամվել Կարապետյանի դուստր. հայրս խոշորագույն բարերարն է Հայաստանի և Արցախի ժամանակակից պատմության մեջ և՝ իսկապես մեծ հայրենասեր
Սամվել Կարապետյանը հաստատել է վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին իր փաստաբանի հայտարարությունըՍամվել Կարապետյանը հաստատել է վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին իր փաստաբանի հայտարարությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 24-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 24-ին
Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարինՀայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Վրաստանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎրաստանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմը արդարության կհասնի ՄԻԵԴ-ումՍամվել Կարապետյանի պաշտպանական կողմը արդարության կհասնի ՄԻԵԴ-ում
Գործարար Կարապետյանը կարևորել է պատմական հայրենիքի հետ Սփյուռքի կապի վերականգնումըԳործարար Կարապետյանը կարևորել է պատմական հայրենիքի հետ Սփյուռքի կապի վերականգնումը
Ամիր Նադերին կգլխավորի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինԱմիր Նադերին կգլխավորի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին
Ամերիաբանկի  MyInvest  հարթակն  ուղիղ  հասանելիություն է  ստացել  AMXTrader  առևտրային  համակարգինԱմերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին
Վրաստանի ՆԳՆ ղեկավարը կայցելի ՀայաստանՎրաստանի ՆԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան
Հայաստանում հերքում են ռուսական ալմաստների մաքսանենգությանն ԱԺ պատգամավորի մեղսակցության մասին ռուսական կողմի հաղորդումներըՀայաստանում հերքում են ռուսական ալմաստների մաքսանենգությանն ԱԺ պատգամավորի մեղսակցության մասին ռուսական կողմի հաղորդումները
Մեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը. ՆԳՆՄեկնարկել է Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը. ՆԳՆ
Պապիկյանն անցկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՊապիկյանն անցկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող հողամասի նկատմամբ
Հայաստանի արտգործնախարարը մեկնում է ՉինաստանՀայաստանի արտգործնախարարը մեկնում է Չինաստան
Դաշնակցական. Դամասկոսի հույն ուղղափառ համայնքի Սուրբ Եղիա եկեղեցու վրա հարձակումը հերթական անգամ բացահայտում է ահաբեկչության մութ դեմքըԴաշնակցական. Դամասկոսի հույն ուղղափառ համայնքի Սուրբ Եղիա եկեղեցու վրա հարձակումը հերթական անգամ բացահայտում է ահաբեկչության մութ դեմքը
Հայաստանի ԱԻՆ նախկին պաշտոնյան ներկայացրել է գործողությունների ալգորիթմը՝ Իրանից երկիր ճառագայթման ներթափանցման սպառնալիքի ֆոնինՀայաստանի ԱԻՆ նախկին պաշտոնյան ներկայացրել է գործողությունների ալգորիթմը՝ Իրանից երկիր ճառագայթման ներթափանցման սպառնալիքի ֆոնին
Հայաստանն ու Իտալիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելՀայաստանն ու Իտալիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Հայաստանում նշել են Փաշինյանի Թուրքիա այցի առաջին Հայաստանում նշել են Փաշինյանի Թուրքիա այցի առաջին "ծաղիկների" նշմարումը. ԻՀԿ-ը տարածքային պահանջներ է ներկայացնում Երեւանին
Կարապետյանը՝ Կարապետյանը՝ "Արմավիրի" ՔԿՀ-ց. ներկայիս իշխանություններին հաջողվել է հասնել պետության արտաքին անվտանգության լիակատար ոչնչացման
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  23-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 23-ին
Ռուսաստանի փոխարտգործնախարար. ՀԱՊԿ անդամության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի ՀայաստանըՌուսաստանի փոխարտգործնախարար. ՀԱՊԿ անդամության հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Հայաստանը
Փաշինյանը հրաժարվել է սփյուռքահայերիցՓաշինյանը հրաժարվել է սփյուռքահայերից
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կալասի հետՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կալասի հետ
Փաշինյանը 2026 թվականի գարնանն Էրդողանին սպասում է ՀայաստանումՓաշինյանը 2026 թվականի գարնանն Էրդողանին սպասում է Հայաստանում
Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել ՔԿՀ-իցՍամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել ՔԿՀ-ից
Էրդողանը Փաշինյանին հավաստիացրել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները կայունություն հաստատելու համար՝ ոչ միայն ԿովկասումԷրդողանը Փաշինյանին հավաստիացրել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները կայունություն հաստատելու համար՝ ոչ միայն Կովկասում
Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է. հայտարարությունԿարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է. հայտարարություն
Ընդդիմադիր. Հայաստանի իշխանություններն իրենց մեծ ազդեցությունն ունեն Կովկասում որպես Ընդդիմադիր. Հայաստանի իշխանություններն իրենց մեծ ազդեցությունն ունեն Կովկասում որպես "նայող" Թուրքիայի կայացման գործում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանըՄեծ Բրիտանիայի խորհրդարանականներն աջակցում են Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը
Կրեմլ. Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործինԿրեմլ. Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին
Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը բողոքարկել է գործարարի կալանավորման որոշումըՍամվել Կարապետյանի պաշտպանական թիմը բողոքարկել է գործարարի կալանավորման որոշումը
Կառավարող կուսակցության պատգամավոր. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր նշանակություն ունի անփոփոխ աշխարհագրության պայմաններումԿառավարող կուսակցության պատգամավոր. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր նշանակություն ունի անփոփոխ աշխարհագրության պայմաններում
Հայաստան է ժամանել  Լեհաստանի Սեյմի պատվիրակությունըՀայաստան է ժամանել  Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը
Ռուսաստանցի փորձագետ. Հայ-թուրքական Ռուսաստանցի փորձագետ. Հայ-թուրքական "կարգավորումն" ընթանում է փաստացի և Անկարայի թելադրանքով
ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Սիրիա մարդասիրական բեռի փոխադրման ծախսերըՀՀ կառավարությունը կփոխհատուցի Սիրիա մարդասիրական բեռի փոխադրման ծախսերը
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը
Հավանության է արժանացել անապահով ընտանիքներին աջակցության ծրագիրը՝ նրանց անդամների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարելու միջոցովՀավանության է արժանացել անապահով ընտանիքներին աջակցության ծրագիրը՝ նրանց անդամների կողմից վարձատրվող հասարակական աշխատանքներ կատարելու միջոցով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքիաՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Թշնամական կողմը կրակել է  Ներքին հանդի ուղղությամբ, վնասվել է բնակելի տունԹշնամական կողմը կրակել է  Ներքին հանդի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Սամվել ԿարապետյանինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
ՆԳՆ. Նույնականացման քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում էՆԳՆ. Նույնականացման քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է
Խորհուրդն արցախցիների իրավունքների պաշտպանության թիմ է ձևավորել Աբովյան քաղաքումԽորհուրդն արցախցիների իրավունքների պաշտպանության թիմ է ձևավորել Աբովյան քաղաքում
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամների անուններըՀայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի անդամների անունները
Իրանում Վրաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել հայրենակիցներին հեռանալ Իրանից՝ Հայաստանի տարածքովԻրանում Վրաստանի դեսպանությունը խորհուրդ է տվել հայրենակիցներին հեռանալ Իրանից՝ Հայաստանի տարածքով
IDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը Երևանում
Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավորԱրտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր
"Ոսկե ծիրանը" հայտնել է առաջին պատվավոր հյուրի անունը
Զախարովա. Հայ-ռուսական օրակարգում հանրապետությունից ռուսական զորքերի դուրսբերման հարց երբեք չի եղելԶախարովա. Հայ-ռուսական օրակարգում հանրապետությունից ռուսական զորքերի դուրսբերման հարց երբեք չի եղել
Արցախի ԱԺ նախագահ. Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները ազգային արժեքների դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն ենԱրցախի ԱԺ նախագահ. Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները ազգային արժեքների դեմ ուղղված քաղաքականության շարունակությունն են
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  20-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 20-ին
Կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովըԿայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը