Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին որոշում է ստորագրել Վահան Հակոբյանին Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատելու մասին: Համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։
Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2022 թվականի հոկտեմբերի 20-ին՝ երեք տարի ժամկետով։