Արմինֆո.Հայրս Հայաստանի և Արցախի ժամանակակից պատմության ծոշորագույն բարերարն է և, հիրավի, մեծ հայրենասեր։ Այդ մասին Instagram-ի իր էջում գրել է ռուսաստաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:
Նշելով, որ իր հայտնի հայրը երբեք չի ձգտել ճանաչման, բարձրաձայն չի խոսել իր արարքների մասին, այլ, պարզապես, լուռ, հետևողականորեն, անշահախնդիր կատարել է իր պարտքը ժողովրդի հանդեպ, նա նշել է հետևյալը. <Ո՞րն է մեկ կյանքի գինը: Իսկ ո՞րն է հազարի գինը։ Քչերին է հաջողվում փրկել գոնե մեկինը։ Առավել ևս՝ հազարներինը։ Առանձին անհատներ կարող են արդարացիորեն հպարտանալ դրանով: Նա նրանցից մեկն է: Դրա վառ օրինակը. 2014 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 28-ը նրա նախաձեռնության և միջոցների շնորհիվ կառուցված Ստեփանակերտի հիվանդանոցում բուժում է ստացել ավելի քան 50 000 հիվանդ, այդ թվում՝ ավելի քան 7 000 վիրավոր։ Հազարավոր և հազարավոր կյանքեր են փրկվել՝ բառացիորեն>: Տաթևիկ Կարապետյանն այդ առումով նշել է, որ սա ընդամենը մեկ օրինակ է։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է հունիսի 18-ի գիշերը Հայաստանի իրավապահ մարմինների կողմից՝ Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո: Դրան ի պատասխան ՝ բացահայտ սպառնալիքներ են հնչել վարչապետի կողմից ։ Հունիսի 19-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին: Նրան մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։