Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն: Այդ մասին հաղորդում է "Գրուզիա Օնլայն"-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչության տեղեկություններով՝ այցի շրջանակում նախարարը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ:
Կողմերը կքննարկեն երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացման հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը: Այցի ամսաթիվը չի նշվում։