Արմինֆո. Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների՝ զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ։