Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան: Այդ մասին հաղորդել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, այցը կկայանա ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով:
Հայկական կողմն առայժմ տեղեկատվություն չի ներկայացրել այցի և դրա օրակարգի մասին: