Արմինֆո.Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, հունիսի 20-ին Լեհաստանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: