Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին:
Ինչպես հաղորդում է Վարչապետի մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: