Արմինֆո. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
«Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,– գրել է նա՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո ձերբակալվել էր հունվարի լույս 18-ի գիշերը Երևանում՝ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: Դրան ի պատասխան՝ հետեւել էին բացահայտ սպառնալիքներ վարչապետի կողմից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի նկատմամբ: Գործարարին մեղադրում են երկրում իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Կարապետյանը մեղքը չի ընդունում։