


Ռուսաստանի միջամտությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին ռիսկային քայլ է` բազմաթիվ սպեկտներով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Կոնրադ Զաշտոֆտը` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցնում:
«Սեպտեմբերի 30-ին Սիրիայում սկսված Ռուսաստանի ՌՕՈՒ գործողությունը վտանգավոր խաղ է Կրեմլի համար, քանի որ ներկայիս քարոզչական էֆեկտը կարող է արագ նվազել հակամարտությունում ռուսական կորուստների առնչությամբ: Ինչից հետո ռուս հասարակայնությունը կսկսի Սիրիան ընկալել որպես նոր Աֆղանստան», - նշել է նա:
Լեհ վերլուծաբանը կարծում է, որ ռուսները գործում են միանգամայն անպատասխանատու` լարվածություն հրահրելով նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Միևնույն ժամանակ, ԵՄ նույնպես թերահավատ է Ռուսաստանի միջամտության դրական արդյունքի նկատմամբ: Զաշտոֆտը համոզված է, որ իրականում երկրի սունիական շրջաններում պայթյունները կհանգեցնեն փախստականների էլ ավելի մեծ հոսքի Սիրիայից դեպի Եվրոպա:
«Իսկ Սիրիայի հարցի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև վերջին պայմանավորվածությունները յուրօրինակ դաշնագիր չեն, որից հետո ձեռք կբերվի նոր տևական թրենդ: Թեև Կրեմլը կցանկանար աշխարհաքաղաքական բանավեճեր և շահերի ոլորտների բաժանում սկսել ԱՄՆ-ի հետ` ինչպես 1945 թվականին Յալթայի կոնֆերանսի ժամանակ: Հենց դա է Սիրիայի քաղաքացիական պատերազմին Ռուսաստանի միջամտության հիմնական պատճառը», - ամփոփել է լեհ վերլուծաբանը:



