Արմինֆո.Արտակ Զեյնալյանը հունիսի 19-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր: Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հաղորդել է, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավորից 67-ը: Զեյնալյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:
Արտակ Զեյնալյանը "Հանրապետություն" կուսակցության հիմնադիրներից է՝ 2001 թվականից, նախկինում եղել է Հայաստանի արդարադատության նախարար: