Արմինֆո."Հայաստան" դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաղորդել է անհայտ անձանց կողմից իր ավտոմեքենայի վնասման մասին:
«Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս կողապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք և մեղավորների անհապաղ հայտնաբերում», - գրել է պատգամավորը՝ Facebook-ի իր էջում: