


Արմինֆո.Կարծում եմ, որ Թուրքիայի հետ պետք է խոսել և հասկանալ միմյանց։ Լրագրողներին նման կարծիք հայտնել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպելու նպատակով։
"Դա շատ կարեւոր այց է, հատկապես այս "եռացող" տարածաշրջանում, եւ առաջին երկկողմ այցն է անկախությունից ի վեր", - ասել է պատգամավորը:
Հարցին, թե արդյոք նախատեսված չէ եռակողմ հանդիպում, հաշվի առնելով, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկնել է Թուրքիա, Եղոյանը պատասխանել է, որ իր տեղեկություններով, նման բան նախատեսված չէ: <Այս դեպքում ոչինչ չի կարելի բացառել։ Բայց դա չի նշանակում, որ ես ինչ-որ բան գիտեմ", - նշել է խորհրդարանականը, հաավելելով, որ շատ հաճախ որոշումները կայացվում են տեղում։
Եթե եռակողմ բանակցություններ տեղի ունենան, բնականաբար, ինչպես նշել է Եղոյանը, օրակարգում կլինեն երկու կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի) միջև խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր, այդ թվում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցը: Այս առումով նա կարծիք է հայտնել, որ Թուրքիան ի վիճակի է ազդել Ադրբեջանի վրա՝ նրա դիրքորոշմանը կառուցողականություն ավելացնելու համար։
Հիշեցնենք, որ Փաշինյանի այցը Թուրքիա նախատեսված է հունիսի 20-ին։



