Arminfo.info


 Հինգշաբթի, 19 Հունիսի 2025 16:00
Նաիրա Բադալյան

Փաշինյան. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը

Փաշինյան. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում՝ 2024 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

 

«Հնչեցված բազմաթիվ մտքեր արժեքավոր են, որոշները՝ ավելի, որոշները՝ պակաս: Որոշները արժեքավոր են իրենց անարժեք լինելու մեջ, որովհետև մտածելու երբեմն ավելի ակտիվ տեղիք են տալիս։ Ես ամբողջ քննարկմանը մասնակցեցի և հետևում էի մտքերի փոխանակությանը, և ես ինձ հարց էի տալիս, որ եթե ես լինեի ընդդիմադիր, ինչպես կքննադատեի մեր Կառավարությանը և կքննադատե՞ի արդյոք, թե՞ ոչ: Եվ հետո արձանագրեցի, որ աշխարհում չկա և երբեք չի եղել և երբեք էլ չի լինի որևէ Կառավարություն, որին օբյեկտիվորեն և սկզբունքորեն հնարավոր չլինի կամ պետք չլինի քննադատել։ Դա, ըստ էության, ժանր է, որտեղ ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը հակադարձում է, որը շատ կարևոր ժանր է, հատկապես՝ ժողովրդավարական երկրներում, որովհետև այդ քննադատության ընթացքում շատ բաների մասին կրկին մտածելու, վերանայելու, անդրադառնալու, եզրակացությունների գալու հնարավորություն է ստեղծվում: Եվ այս առումով այս քննարկումն ինձ համար օգտակար էր, որովհետև շատ խոսվեց մեր քաղաքական թիմի կառավարման յոթ տարիների մասին: Եվ դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման յոթ տարիների մասին, ինքս էլ, ելույթներին զուգահեռ, մտածեմ իմ վարչապետության յոթ տարիների մասին: Եվ փորձեմ պատասխանել հարցին, գլոբալ հարցին, որովհետև գիտեք դետալների մեջ կարելի է միշտ էլ առանձնահատկություններ գտնել և դրանց վրա կենտրոնանալ, քննադատում կամ չքննադատել։

 

Բայց մեծ պատկերի մեջ, երբ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչպիսի՞ն էր վիճակը 2018 թվականի հունիսին և ինչպիսի՞ն է վիճակը 2025 թվականի հունիսին, ինչպիսի՞ն էի ես 2018 թվականի հունիսին և ինչպիսի՞ն եմ ես 2025 թվականի հունիսին: Այս հարցը ինքս ինձ տալիս, ինքս ինձ հետ մենակ մնալով, անկեղծորեն, որովհետև ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել այլ բան է, որովհետև ուրիշների հետ խոսելիս կարելի է ինչ-որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ որևէ բան չհիշատակել, որովհետև այդ ամբողջը հիշատակված է։ Հիմա ուզում եմ հետևյալը ասել, երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձա, ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ պայմանականորեն և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։

 

2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ՝ Հայաստանի Հանրապետության լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ինչի՞ շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը։ Իհարկե, քաղաքական թիմի, քաղաքական կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չէ նսեմացնել, խորհրդարանական մեծամասնության, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա տեղի է ունեցել առաջին հերթին մեր նահատակների և Հայաստանի Հանրապետության ժողովրդի շնորհիվ: Բայց ես նաև ուզում եմ պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով, որովհետև սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է՝ կապակցված մի կոնկրետ երկրի հետ: Բայց շուտով, ես ինքս ինձ համար միայն վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է՝ ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ: Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ, այդպիսի երկրներ եղել են հյուսիսում, այդպիսի երկրներ եղել են հարավում, այդ այդպիսի երկրներ եղել են արևելքում: Շատ ավելի կարևոր է արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասան ոչ թե եղել է մեզնից դուրս, այլ ֆորպոստացման կրիտիկական մասան մենք ինքներս ենք եղել, մենք ինքներս ենք ապահովել, և հետևյալ տրամաբանությամբ մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք Հայաստանի Հանրապետության Կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք: Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք և չենք փորձել ինքներս մեզ համար պարզաբանել, թե այնուամենայնիվ, ի՞նչ է պետություն, ինչպիսի՞ պարամետրեր ունի այդ պետությունը, ինչպիսի՞ վարքագիծ է ենթադրում պետություն լինելը և ո՞ր վարքագիծն է, որ մեզ դնում է պետություն լինելու անդին։

Եվ ես արձանագրում եմ, այո՛, 2018 և 2019 թվականին եղել եմ ֆորպոստի վարչապետ, առաջին հերթին այն պատճառով, որ եղել եմ այն տրամաբանության մեջ, որի հիմնական առանցքը եղել է հետևյալը, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։ Այդպիսին եղել եմ 2018 թվականին, այդպիսին եղել եմ 2019 թվականին։ 2020 թվականի նոյեմբերից հետո ես թերևս եղել եմ ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում և կարծում եմ՝ սա շրջադարձային կետ է եղել, երբ մենք, մեր քաղաքական թիմը, բոլորս մեզ հարց ենք տվել, թե ի վերջո ի՞նչ ենք մենք ուզում: Մենք գտնվել ենք վերջնական և ամբողջական ֆորպոստացման գծի եզրին, և մենք մեզ հարց ենք տվել՝ մենք ուզո՞ւմ ենք այդ գիծը հատել, թե՞ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ մենք որոշել ենք, որ մենք չենք ուզում այդ գիծը հատել: Եվ սա այն կետն է, որտեղ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդը պետք է կայացնի որոշումներ, իհարկե, առաջին հերթին մենք ինքներս պետք է կայացնենք որոշումներ։ Եվ այս պրոցեսը, շատ կարևոր է արձանագրել, որ մի քայլանոց կոմբինացիա չի, այս պրոցեսը մի իրադարձությամբ չէ, որ կուլմինացիայի է հասել: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ կա մի կետ, որտեղ այս պրոցեսը, որտեղ ֆորպոստի, ինձ համար անձամբ, ֆորպոստի վարչապետից հստակ անցում է կատարվել դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ գործում, իհարկե, 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները շատ մեծ դեր են խաղացել: Ես գիտեմ այն օրը, երբ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ: Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

 

Գիտեք մեր ընդդիմությունն այս օրը և այս փաստը, նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս, օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և ով ճանաչել է այդ տրամաբանությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա շատ կարևոր և շրջադարձային պահ է, որովհետև իրականում՝ և՛ խորքային քաղաքական իմաստով, և՛ առարկայորեն, ես ուզում եմ մենք հիշենք այդ պահը, դա մի ժամանակներ էր, երբ մենք արձանագրեցինք, որ նույնիսկ մեր ամենամոտ գործընկերները, փաստորեն, և դա երևաց, դա ոչ թե տեսական թեզ էր, այլ պրակտիկ նշանակություն ունեցող միջավայր և իրավիճակ, երբ մեր, նույնիսկ ամենամոտ երկրները՝ մեր երկրի, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում: Եվ սա մեզ համար շատ սթափեցնող մի բան էր, հենց այդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում:

 

2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությամբ: Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի Հայաստանի Հանրապետության վարչապետ տրանսֆորմացիան:

 

Եվ ես հիմա արձանագրում եմ, արձանագրումն այդ արել եմ, ուզում եմ նորից կրկնեմ, և սրանում միանշանակ համոզված եմ, որ մենք այսօր՝ որպես պետություն, ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ, բայց այսօրվա արձանագրումը իրականում ամենակարևորը չէ: Կարևորն, ի վերջո, քանի որ նաև խոսք է գնում այն ցիկլի մասին, որը մեկնարկել է 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով, որտեղ մեր կարգախոսն էր՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», շատ կարևոր է նաև, ի վերջո, պատասխանել այդ հարցին, լավ մենք այդ կարգախոսը իրագործեցի՞նք, թե՞ չիրագործեցինք, կա՞ ապագա, թե՞ չկա ապագա: Սա էլ է ինձ համար գրեթե ամենօրյա խորհրդատվության նյութ, և այդ խորհրդատվության արդյունքում ես եկել եմ հետևյալ եզրակացության՝ ի՞նչն է գործնականում նշանակում, որ կա ապագա, և ի՞նչն է գործնականում նշանակում, որ չկա ապագա: Եթե կա ապագայի նախագիծ՝ հստակ գծագրված, ուրեմն կա ապագա, եթե չկա ապագայի հստակ գծագրված նախագիծ, ուրեմն չկա ապագա: Եվ այո՛, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք՝ որպես Իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծէ, և այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա և այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր և այդ պարամետրերից կարևորագույնը՝ սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք և ամբողջական հարևանների տարածքային, միջազգայնորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը և դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ճանաչելը։

 

Եվ ուզում եմ հստակ արձանագրել, որ վերջին յոթ տարիների պատմությունը, հարգելի՛ ներկաներ, ինչքան էլ փորձ արվի այլ կերպ ներկայացնել, հենց այս համատեքստում, հենց այս տեսակետից հաջողության, և ոչ թե անհաջողության պատմություն է։ Տեսեք, շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ, և այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, մենք գտել ենք Հայաստանի Հանրապետությունը: Սա է ճշմարտությունը, որովհետև ինչպես նախկինում ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոկ օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն չկայանա, և Հայաստանի Հանրապետությունը կայանում է և Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես և մենք բոլորս, առնվազն ես, որովհետև բոլորի հետ շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ: Նորից ուզում եմ ասել, որ սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է, և սա է իմ այս պահի ամենակարևոր արձանագրումներից մեկը։

 

Գիտեք, մենք էլ երբեմն տրվում ենք ընդդիմության նետած ձևակերպումներից: Այստեղ խոսում են, որ Հայաստանի վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում: Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը, Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակության, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի թռել, բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում: Ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը արդեն յոթ տարի զբաղեցնող մարդ, Հայաստանի Հանրապետությունն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր: Եվ դրա ամենակարևոր արտահայտությունն այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո՛ խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո՛ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո՛ տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը և մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը։ Նորից եմ ասում, մենք շատ պարզ ենք նայում դրան, որովհետև դրանք արդեն իրողություններ են։

 

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Սրանք պատահական չեն և սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են։

 

Շատ խոսվեց եկեղեցու հետ կապված իրադրության մասին։ Այո՛, փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը, նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչո՞ւ, առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով, որովհետև այդ դավանաբանական հիմնավորումն այն է, որ եկեղեցու և Հիսուս Քրիստոսի եկեղեցու ծառաները, ամենանվիրված և հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին և պետք է ամուսնանան եկեղեցու հետ, պետք է անձնական կյանք ունենան եկեղեցու հետ, իրենց անձնական կյանքը պետք է պարփակված լինի Հիսուս Քրիստոսի ծառայության և ոչ որևէ այլ բանի մեջ։ Եվ այս նվիրապետության շնորհիվ է նաև, որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական գաղափարախոսական և նյութական անվտանգությունն այդ թվում, որովհետև այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև Ամենայն Հայոց կաթողիկոսն Հայ Առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա, եթե Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական իրավունքը, կուսակրոնության նվիրապետության ուխտը, նվիրապետությունը նաև նրա համար է սահմանվել, որ անձնավորված որոշումներ չլինեն, ես դա հատուկ կարդացի՝ կուսակրոնության ուխտագիրը, որտեղ մարդն անձնական բոլոր արտոնություններից կամավոր զրկվում է, իսկ այսօր մենք հակառակ պատկերն ունենք՝ մոմի գործի, հազար ներողություն այս բառիս համար, նայողը կաթողիկոսի եղբոր տղան է, կաթողիկոսի չէ, Կտրիճ Ներսիսյանի:

 

Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է և այլն: Հայ Առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների և նվիրապետության համար: Ես նորից եմ ասում, այս նվիրապետության կառուցվածքն է, որ կուսակրոն քահանաները ղեկավարում են և՛ հոգևոր, և՛ բարոյական գերիշխող դիրք ունեն ամուսնացյալ քահանաների նկատմամբ: Այդ մարդիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ և հանրության առաջ ազնիվ են և իրենց ծառայության մեջ առաքինի։ Ո՞վ է, օրինակ, ԿտրիՃ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային։ Ո՞նց կարող է կուսակրոնության ուխտը խախտած և չեմ ուզում ամբիոնից էլ այդ բառապաշարը օգտագործել, ասենք Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկը, ո՞նց կարող է ամուսնացյալ քահանաներին հրաման տալ և նրանց նկատմամբ գերակա դիրք զբաղեցնի: Ո՞նց կարող է: Դա անարգանք է բոլոր ամուսնացյալ քահանաների նկատմամբ, որովհետև ինչ ասես, որտեղ ասես, անում են, մի հատ էլ գալիս են որպես մարդիկ, ովքեր ամուսնացած են եկեղեցու հետ, բարոյական և ոչ միայն, իրավական իշխանություն են կիրառում այդ փաստի բերումով, հասկանու՞մ եք: Մի հատ էլ ասում են կաթողիկոսի անձնական կյանքը: Հասկանու՞մ եք՝ կաթողիկոսի անձնական կյանքը:

 

Մարդիկ, ովքեր խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են Հայ Առաքելական եկեղեցին, նրա նվիրապետությունը, նրա պատմությունը, նրա ավանդույթը, նրա արժեքը քանդում են: Քանդում են, քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և մենք դա թույլ չենք տալու: Ես ասում եմ ինքս որպես մարդ, ով ունի հոգևոր զգացմունքներ:

 

Այսպիսի արտահայտություն՝ միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Հասկանու՞մ եք, սա ամեն ինչի մասին ասում է. Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը, հետևորդները միջամտում են եկեղեցու ներքին գործերին: Ո՞նց կարող է: Այդ հավատավոր մարդկանց եկեղեցին է: Երբ իրենք դա պատկերացնում են որպես մի կլանի սեփականություն, այդ ժամանակ ո՞նց՝ մոմի գործը Կտրիճի եղբորն է, մյուս գործը՝ ենթադրենք, թե ով ձեռնադրվի, չձեռնադրվի կաթողիկոսի քրոջ որդին պիտի բան անի: Դուք պղծել եք եկեղեցին, եկեղեցին դարձրել եք, ենթադրենք մի հատ ՍՊ-ից ավելի լավ, ՍՊ-ն հարգելի գործունեություն է, ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիստոսն ասում է Նոր Կտակարանում:

 

Հաջորդը՝ այս հին խոսույթը. այդպես անում են, որովհետև թուրքերն են այդպես ուզել, այդպես անում են, որովհետև ադրբեջանցիները ... Սա մեր իրականության ամենախոշոր և ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է: Գիտեք, այն ժամանակ մենք էլ էինք տրվում այդ խոսույթին. լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև թուրքերն ու ադրբեջանցիները լսում են, վայ դրա մասին ..., դե դա գաղտնիք է, եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք և այլն: Մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա, ես երբ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, այս վերջերս մի հատ ուրիշ բան էլ եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ընկալելու սեփական զգայարանները և ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք: Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասում հետևյալը՝ մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք: Եթե հանկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում, մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես՝ այս որտե՞ղ է ընկել: Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չե՞ք տեսնում՝ ինչ են խոսում: Այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի: Ամբողջ արտաքին խոսույթներից ծաղկաքաղ է, որ բերվում է այս ամբիոն և այս ամբիոնից մատուցվում է: Եվ մենք պետք է, պարտավոր ենք առերեսվել էլ այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում է ասեք՝ ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել՝ ինչ եմ ուզում մեր ժողովրդից. ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ասել եմ բազմիցս - իմիջիայլոց՝ ոչ մի լրագրող հարց չի տվել - ասել եմ երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր: Ոչ մեկ չի ասում՝ այդ ինչ ասացիր, այդ ոնց ասացիր: Ոչ մեկ չի ասում: Սա է, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք: Սրանում է պրոբլեմը, և աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր: Եվ դա է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումն այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ, անարդար վայր է: Իսկ կարո՞ղ է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը, մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները, որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես և անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է: Դու չես հասկանում՝ ինչու են քո վրայով անընդհատ մեքենա քշում և ասում ես այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել. Աստված, ու՞ր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծ գիծ կա, լուսացույց կա, և պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար: Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը: Երկու բան էլ կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ ֆեյսբուքյան էջում, որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են Ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար
Արթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետովԱրթուր Սարգսյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
ՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀՅԴ անդամները Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ
ՀՀ ԱԳՆ. ՀՀ ԱԳՆ. "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ համաձայնություն չի կարող լինել
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 10-ին էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 10-ին
Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՀայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեումԲՀԿ առաջնորդը հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում
ՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդՀԱԵ հետևորդներն ամբողջ աշխարհից ձևավորել են Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույցԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի հարցով շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը նվիրված ճեպազրույց
 Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Կոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը
ՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետՀՀ վարչապետը մեկնում է Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Ալիևի հետ
Փաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն էՓաստաբաններ. Սամվել Կարապետյանի գործով դատավորի որոշումը իրավական աբսուրդի հերթական դրսեւորումն է
Թաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվումԹաթոյան. հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ադրբեջանական պետական ծրագիր է իրականացվում
Ընդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններումԸնդդիմադիր. 2026 թվի ընտրություններին սպասելը չափազանց ռիսկային է՝ արտաքին ուժերին տված խոստումների պայմաններում
Թույլատրվել է վերսկսել Թույլատրվել է վերսկսել " Պիցցա Տաշիր " ՍՊԸ-ի գործունեությունը Աբովյանում
Ալիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը ՍտեփանակերտումԱլիևի օկուպացիոն ռեժիմը շարունակում է ոչնչացնել արցախցիների գույքը Ստեփանակերտում
«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ«Տաշիր» ԸԽ. ՀԷՑ-ի շուրջ գործընթացն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ
Քաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծելՔաղաքագետ. Հայաստանի իշխանություննեը ցանկանում են կազմալուծել բոլոր մրցակիցներին ու վախի մթնոլորտ ստեղծել
ՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջևՀՀ առաջին օմբուդսմեն. Հայաստանի այսօրվա իշխանությունն ապացուցեց բոլորի հավասարությունն անօրինականության առջև
Վաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքումՎաշինգտոնում ակնկալում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի մոտալուտ կնքում
Արամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտինԱրամ Ա-ն կոչ է արել վերջ դնել Հայաստանում ստեղծված վատառողջ մթնոլորտին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 9-ին
Հայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքըՀայաստանի օմբուդսմենը դատապարտել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը
Գործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմԳործարար Սամվել Կարապետյանը զրպարտության համար հայցեր է ներկայացրել Փաշինյանի մամուլի քարտուղարի և նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ
Նարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենինՆարեկ Կարապետյան. բոլորն սպասում էին այս ամենին
ՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործերՔԿ-ում քննվում են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր
Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետոԱզգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է՝ Արթուր Սարգսյանի ելույթից հետո
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs-ի տարածաշրջանային փորձի փոխանակման աշխատաժողովին
Հայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական ենՀայաստանի նախկին օմբուդսմեն. Փաշինյանի և կառավարող ուժի գործողություններն անօրինական են
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն բացատրում "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության աշխատակիցների մուտքն աշխատավայր թույլ չտալու պատճառները
ՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմՀՀ վարչապետը հանդես է եկել հերթական հարձակումներով Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ
ԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանըԶԼՄ. Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
Սեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունիցՍեյրան Օհանյանին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից
Հայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունիցՀայ ըմբիշները մեդալներով են վերադարձել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունըԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները բավարարել են Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությունը
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ  հուլիսի 8-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 8-ին
Հայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունըՀայաստանում կանցկացվի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը
ԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ինԱԳՆ ղեկավար. Հայաստանը որոշել է ընդլայնել, ավելացնել իր մասնակցությունը ՇՀԿ-ին
Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշըMoody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
ԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանինԱԽ քարտուղարը հրաժեշտ է տվել Շվեդիայի դեսպանին
Սաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղինՍաակաշվիլի. Փաշինյանը պաշտոնապես ընտրել է ԵՄ անդամակցության ուղին
Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկերԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր
Գլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալԳլխավոր դատախազը միջնորդել է տալ համաձայնություն ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից«Գեղարդ» հիմնադրամ. Այն պետությունները, որոնք պաշտպանում են Հայաստանի նկատմամբ Ալիևի անօրինական պահանջները, դառնում են Բաքվի ապագա ագրեսիաներին հանցակից
Կրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներԿրեմլ. Մոսկվան և Բաքուն պետք է մնան գործընկերներ և դաշնակիցներ
Ընդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերներըԸնդդիմադիր. Կառավարող ուժը ռեսուրսները կենտրոնացնում է ներքին քաղաքականության վրա ՝ անտեսելով արտաքին մարտահրավերները
Ազնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունըԱզնավուրի հրապարակը ձայն կունենա. հուլիսի 18-ին Երևանում տեղի կունենա մեծ շանսոնյեի հուշարձանի բացման պաշտոնական արարողությունը
Էրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտությունԷրդողան. Կովկասն այլևս համբերություն չունի` ապրելու նոր հակամարտություն
Արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանըԱրքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խումբը Փաշինյանի հայտարարությունը որակում է հրաման դատախազությանը
"Ահաբեկչության մասին" գործը դարձել է հակառակորդներին ճնշելու գործիք։ Առաջնային թիրախը ՀԱԵ-ն է. փաստաբան
Քաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերըՔաղաքագետ. Հայ հոգևորականների և գործարար Կարապետյանի մեկուսացումը միայն ցուցադրում է իշխանության սնանկությունն ու վախերը
Հայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողովՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի թվային հեռարձակումը . հանձնաժողով
Քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել ՀայաստանՔաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելել են մուտք գործել Հայաստան
ՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեինՀՀ վարչապետը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին
ԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համարԱԳՆ. Հայաստանի տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար
ԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարումԱԱԾ մեկուսարանում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հացադուլ են հայտարարում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում վրդովմունքն է հայտնվում Հայ եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների և անձամբ վարչապետի սանձազերծած դատապարտելի արշավի առնչությամբ
# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի# MERDZEVOV հեշթեգով Երևանի կենտրոնական պուրակում մեկնարկում է հանրահավաք՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի
Երևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիԵրևանում մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումըՎերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը
Մովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցովՄովչան. Աշխարհում չկա մեկը, ով հիմա զբաղվեր Ռուբեն Վարդանյանին Բաքվի բանտից ազատելու հարցով
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա