Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը լիարժեք վարչապետ է դարձել միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որով միանձնյա որոշմամբ Արցախը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ ճանաչումը ճակատագրական էր Արցախի և հայ ժողովրդի համար։
Այսպես, հունիսի 19-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանի ամբիոնից՝ նա հայտարարել է, որ ամբողջ աշխարհում չկա, չի եղել և չի լինելու կառավարություն, որինը օբյեկտիվորեն չեն քննադատի կամ չեն կաաարող քքննադատել։ Եվ սա կարևոր և անհրաժեշտ պահ է, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում սխալների վրա աշխատանք կատարել, իր դեպքում՝ նաև մտորել վարչապետի վերջին 7 տարիների աշխատանքի մասին, հավելել է Փաշինյանը։
"Ես ինքս ինձ համար արձանագրել եմ, որ 2018 թվականի հունիսին (մայիսին նա վարչապետ է ընտրվել «թավշյա հեղափոխության» արդյունքում - խմբ.) ես պայմանականորեն կառավարության ղեկավարն էի, ֆորպոստի վարչապետ։ Եվ ինձ համար մինչեւ 2025 թվականի հունիս ամենամեծ փոփոխությունն այն է, որ ես դարձա լիարժեք վարչապետ ՝ շնորհիվ նահատակների և ՀՀ ժողովրդի", - նշել է Փաշինյանը։
Հատկանշական է, որ ըստ Փաշինյանի ՝ Հայաստանի "ֆորպոստացման" գործընթացում ներգրավված են եղել մի քանի երկրներ՝ Հյուսիսից, Հարավից, Արևմուտքից և Արևելքից։ Կարևորն այն է, որ մենք ՝ ՀՀ ժողովուրդս, ինքներս ենք խրախուսել այդ գործընթացը, տարիներ շարունակ հայ հասարակությունը, քաղաքական վերնախավը և ինքը՝ որպես պաշտոնատար անձ, լիովին չենք գիտակցել ինքնիշխան պետության փաստը։
"Ես գիտեմ այն օրը, երբ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի և այդ կետից սկսած մինչև օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ: Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ Հայաստանի Հանրապետության առաջին ղեկավարը, ով ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը", - հայտարարել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, որով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար։