Արմինֆո. ՀՀ կառավարության որոշմամբ ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
«Ձեռք է բերվել Rue d'Arlon 92 1040 հասցեում գտնվող Բելգիայի Գործարարների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է գտնվում Եւորապական հանձնաժողովին, Եւրոպական խորհրդարանին եւ այլ պետական կառույցների։ Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։ Շենքի արժեքը կազմել է 4.3 մլն եւրո», - գրել է ԱԳՆ գլխավոր քարտուղարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։