Արմինֆո. Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների ուղեկցությամբ մեկնել է Հայաստանի Սյունիքի մարզ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում դեսպանները կհանդիպեն տարածաշրջանային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, կմասնակցեն տարբեր միջոցառումների և կշփվեն տեղի երիտասարդության հետ: