Արմինֆո. Իրանաիսրայելական դիմակայության և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցության հետ կապված բոլոր խնդիրները գտնվում են մշտական մոնիտորինգի տակ: Այդ մասին հունիսի 18-ին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում։
Նրա խոսքով՝ հակամարտության շարունակությունը կարող է հանգեցնել խնդիրների, որոնք վերաբերում են փախստականների ներհոսքին երկիր և լոգիստիկ շղթաների փոփոխություններին: "Չի կարելի բացառել նաև էներգետիկայի ոլորտում խնդիրների առաջացումը։ Անհրաժեշտ է մշակել բոլոր հնարավոր սցենարները, որոնք X-ի պահին կարող են պահանջարկ ունենալ, բայց կարող են եւ անհրաժեշտ չլինել: Ամեն դեպքում, այդ հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են", - ասել է փոխվարչապետը, հավելելով, որ սցենարների հետ միասին մշակվում են նաեւ գործողությունների ծրագրեր։
Մհեր Գրիգորյանը չի մանրամասնել բոլոր հնարավոր սցենարները՝ մատնանշելով որոշ ասպեկտների նրբությունը: Խոսքը, մասնավորապես, էներգետիկայի մասին է, իսկ լոգիստիկ շղթաներում արդեն խնդիրներ են ի հայտ եկել։