Արմինֆո. Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը. նա անազատության մեջ կմնա 5,5 տարի: Դատավճիռը հրապարակել է դատավոր Մխիթար Պապոյանը։
Նշենք, որ փետրվարի 6-ի նիստում դատարանը 5,5 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին՝ 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտոնեական անփութության համար:
Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն, Ջալալ Հարությունյանի գործողությունները հակառակորդի կրակի տակ հայտնված Ցորի զորամասի 20 զինծառայողների մահվան պատճառ են դարձել: Իրավապահ մարմինները պնդում են, որ նա սխալ հրաման է տվել, և հայկական համազգեստով ադրբեջանցիներին շփոթել է յուրայինների հետ, ինչը հանգեցրել է հայ զինծառայողների շրջապատման և մահվան: