Արմինֆո. 24news գործակալությունը, որն առաջինն է ազդարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, որոշել է հրապարակել այցի մանրամասները։
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաստատել է. Փաշինյանը հունիսի 20 - ին Էրդողանի հրավերով մեկնում է Թուրքիա:
Նա "պատմական" է անվանել այցը, որն ուղղված է պատերազմի ռիսկերի լիարժեք չեզոքացմանը։ Նրա ասելով՝ Անկարայում կքննարկվեն տարածաշրջանային բոլոր հարցերը։ <Մեր հավաստի տեղեկություններով ՝ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կամ համանման այլ փաստաթուղթ ստորագրելու հարցը, որի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում են երկու վայրում:
Առաջին հնարավոր վայրը Վաշինգտոնն է՝ այս տարվա սեպտեմբերին, երկրորդը՝ ԱՄԷ-ն, ինչը հնարավոր է այս տարվա դեկտեմբերին", - գրում է գործակալությունը։
Նշվում է, որ Փաշինյանին հաջողվել է հանել ՀՀ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայմանը, ադրբեջանական կողմին հայտարարելով, որ դրան հասնել, պարզապես, անհնար է (դա հաստատում են սոցհարցումները) և նման զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Փոխարենը՝ նա "պարտավորվել է հարված հասցնել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և ենթարկել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում"։
Երկրորդ նախապայմանը կարող է լինել ռուսական ռազմակայանի դուրսբերումը՝ փաստաթղթի ստորագրումից հետո, հաղորդում է 24news-ը:
Եվ կա նաև երրորդ պայման, որը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցություններին։