Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, զրույցի առանցքում եղել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Այս մասին Հայաստանի նախարարը հաղորդել է Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
"Դոկտոր Ս. Ջայշանկարի հետ հեռախոսազրույցում քննարվել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Մշտական շփման պահպանումն ու սերտ համագործակցությունն այլընտրանք չունեն ճգնաժամի ժամանակ", - գրել է Միրզոյանը։
Իր հերթին՝ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն ԱրմԻնֆո-ին հաղորդել է, որ Միրզոյանն ու Ջայշանկարը զրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: Նրա խոսքով՝ Հայաստանն այդ հարցում համապատասխան օգնություն է ցուցաբերել։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հունիսի 13-ի գիշերը հարձակվել է Իրանի վրա։ Առաջին թիրախը դարձել են Թեհրանի մերձակայքում գտնվող ավելի քան վեց ռազմակայաններ։ Այդ հարվածի հետևանքով զոհվել են առնվազն 20 իրանցի բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև միջուկային ֆիզիկայի ոլորտի գիտնականներ: Իրանը պատասխանել է Իսրայելի ագրեսիային հունիսի 14-ի գիշերը ։ Փոխադարձ հարվածները շարունակվում են։ Հաղորդվում է երկու կողմերի զոհերի և վիրավորների մասին: