Արմինֆո. Գումարի դիմաց Հայաստանի ԶՈՒ-ում ծառայության ժամկետի կրճատման մասին օրինագիծը չի ընդգրկվի Ազգային Ժողովի օրակարգում: Փաստաթղթի հաստատման օգտին ոչ ձայն չի եղել, դեմ է քվեարկել 87 պատգամավոր, 1՝ ձեռնպահ:
Ինչպես հունիսի 17-ին ԱԺ նիստում հայտարարել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, երկրի զինված ուժերի բարեփոխման հարցը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, սակայն այն տեսքով, որով ներկայացվել է, կառավարող ուժի համար անընդունելի է:
Հետաքրքրական է, որ դեմ քվեարկողների թվում է եղել նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրինագծով նախատեսվում էր ՀՀ զինված ուժերում ծառայության ժամկետը 24 ամսից կրճատել մինչև 18 ամիս: Իսկ պատգամավորների, այդ թվում ՝ իշխող խմբակցության համար փորձաքար է դարձել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը, ով առաջարկել էր կլորիկ գումարի դիմաց կրճատել ԶՈՒ-ում ծառայության ժամկետը։ Օրինակ , 1 ամիս ծառայելու համար կարելի էր վճարել 24 մլն դրամ, 4 ամսվա համար՝ 20 մլն դրամ, մինչև 18 տարեկան արական սեռի անձանց քաղաքացիությունից դուրս գալու համար ՝ 15 մլն դրամ։