Արմինֆո. Անկարայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներ Վահան Կոստանյանի և Բերիս Էքինջիի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի առնչությամբ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ: Կողմերը հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել և պարբերաբար բանակցություններ են վարում տարբեր մակարդակներում: