Արմինֆո.ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ Մոսկվա մեկնած «Արցախ» ջազային նվագախումբը՝ Տիգրան Լալայանի ղեկավարությամբ, ելույթ է ունեցել "Զարյադիե" զբոսայգու ամֆիթատրոնում ՝ Moscow Jazz Festival-ի շրջանակում:
2025 թվականին փառատոնը համախմբել է ավելի քան 1000 ականավոր երաժիշտների՝ տարբեր երկրներից, որոնք ներկայացնում են իրենց լավագույն ծրագրերը: «Արցախ» ջազային նվագախումբը երաժշտասերներին իսկական երաժշտական ճամփորդության է տարել՝ սվինգի դասականից մինչև լատինաամերիկյան ռիթմեր, հայկական մեղեդիներից մինչև համաշխարհային ջազային գլուխգործոցներ: Նվագախմբի կատարմամբ հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների հեղինակային ստեղծագործություններ, ինչպես նաև հայտնի ջազային ստանդարտներ ՝ բիգ բենդի համար ինքնատիպ մշակմամբ:
«Դիալոգ» հասարակական կազմակերպությունը օգնել է «Արցախ» ջազային նվագախմբին ոչ միայն վերածնվել նոր կազմով, այլև հոգևոր աջակցություն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանումից հետո: Մենք հպարտությամբ ներկայացնում ենք մեր արվեստը միջազգային փառատոնում», - ասել է Տիգրան Լալայանը: «Արցախ» ջազային նվագախմբի գլխավոր առաքելությունը մշակութային ժառանգության պահպանումն ու ազգային ջազի զարգացումն է: Գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը իր շուրջը համախմբում է արվեստի գործիչներին և առավելագույն ջանք գործադրում Արցախի երաժշտական ավանդույթների պահպանման և հանրահռչակման համար", - ասվում է փառատոնի պաշտոնական կայքում: